19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սպանդ “Խոսրովի անտառում” . նյարդերից թույլերին խորհուրդ է տրվում չդիտել

Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ է ստացել բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանից` “Խոսրովի անտառ” արգելոցում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այսպես. “Խոսրովի անտառ” պետական արգելոցում առկա ապօրինի շինության դեմ դեռևս ս. թ. հուլիսի 28-ին մեր կողմից անցկացված բողոքի ակցիայից հետո անցել է գրեթե երկու ամիս:

Ակցիայից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին, հաջորդեց ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հրավիրված աշխատանքային քննարկումը, որին ներկա ենք գտնվել նաև մեր նախաձեռնության անդամները: Սույն քննարկման ժամանակ շոշափվել է Խոսրովի արգելոցի տարածքում առկա շինության հետագա “ճակատագրի” հարցը, որի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը բարձրացրեց նաև բնապահպան-ակտիվիստներիս արգելոցի տարածք մուտք ու ելք անելու թույլտվության և արգելման հարցերը:

Ըստ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ որևէ մեկն իրավուք չունի մուտք գործել Խոսրովի արգելոցի տարածք, առանց իր թույլտվության. “Եթե ցանկանում եք կատարել մոնիտորինգ, ապա մենք ձեզ կտրամադրենք ուղեկցող, ով ձեզ կուղեկցի արգելոց”,- այսպես արտահայտվեց ՀՀ բնապահպանության նախարարը: Իսկ շինության վերաբերյալ նա նշեց, որ այն պետք է ապամոնտաժվի, հակառակ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի դատարան ընդդեմ այդ շինությունը կառուցող “Հովազաձոր” ՍՊԸ-ն, ներկայումս նրանք բանակցությունների մեջ են և ժամանակ խնդրեց՝ մինչև ս. թ. սեպտեմբերը:

Ավաղ, ինչպես տեսնում ենք սայլը տեղից չի շարժվել, շինությունը շարունակում է կանգուն մնալ արգելոցի տարածքում:

Մեր նախաձեռնության անդամների վերջին այցը դեպի “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տարածք եղել է ս. թ. սեպտեմբերի 18-ին: Այդ օրը նրանք արշավի են գնացել “Խոսրովի անտառ” պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, որտեղ հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք): Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն: Մեր նախաձեռնության անդամները լուսանկարել և տեսանկարահանել են այն ամենը ինչ հայտնաբերել են:

Տեսանյութից ակնհայտ երևում է, որ արգելոցի տվյալ տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, ինչը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:

Այն, որ “Խոսրովի անտառ” պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է: Տեսանյութից ակնհայտ երևում է, որ “հյուրերն” իրենց զգացել են ինչպես իրենց տանը և արդյունքից կարելի է եզրակացնել, թե որքան ժամանակ են նրանք անցկացրել Խոսրովի արգելոցի Կաքավաբերդ տեղամասում:

Այն թույլ է տալիս, մեզ արձանագրելու, որ այս ամենը կատարվել է և շարունակվում է կատարվել և´ “Խոսրովի անտառ” պետական արգելոց ՊՈԱԿ-ի, և´ Խոսրովի անտառ” պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի տնօրինության լուռ համաձայնությամբ և չի բացառվում նրանց անմիջական մասնակցությամբ, և´ ՀՀ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ