15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

ԿԸՀ-ն հանդիսավոր կհանձնի մանդատները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ս.թ. մայիսի 30-ին` ժամը 16:00-ին, տեղի կունենա 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: Henaran.am-ին հաղորդում են ԿԸՀ լրատվական ծառայությունից  

“Մուսուլման եղբայրներ”-ի թեկնածուն անցել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ

Եգիպտոսի ԿԸՀ-ը հայտարարել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին եւ որ ընտրությունների 2-րդ փուլ են անցնում 2 թեկնածու` “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին եւ պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկը, տեղեկացնում է “BBC”-ն: Առաջին փուլին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 46,2 տոկոսը: “Մուսուլման […]

Սիրիայի նախագահի գլխի համար պարգեւ են նշանակել

Սաուդյան հայտնի կրոնական առաջնորդ Ալի ալ-Ռաբիեին 450 հազար դոլար է խոստացել այն մարդուն, ով կսպանի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հաղորդում է “Gulf News”-ը: Իմամը հայտնել է, որ այդ քայլին է գնացել` լուրերով լսելով սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած ոճրագործության մասին, որտեղ մայիսի 25-ին մոտ 116 մարդ էր սպանվել: “Մենք առաջարկում ենք 450 հազար դոլար նրան […]

Վթարված մեքենայի ղեկին Սյունիքի մարզպետի որդի՞ն է եղել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մայիսի 3-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին Գորիսի բնակիչ 39-ամյա Վարդան Բարսեղյանը, վարելով “Մերսեդես Բենց Ջի 500” մակնիշի 77 NԼ 077 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Գորիսի բնակիչ 29-ամյա էդգար Նիկողոսյանի վարած “ՎԱՋ 21 074” մակնիշի 08 ՏՏ 677 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո “Մերսեդես […]

ՀՀԿ-ն առաջարկություն կանի՞ Քոքոբելյանին. Ժամանակ

ՀՀԿ ծավալած քաղաքական գործունեությունն այնպիսին չի եղել, որից հնարավոր լիներ հետեւություն անել, որ վերջինս շահագրգիռ է հիմնական մարտահրավերների լուծման համար համագործակցության գնալ: “Ժամանակ” թերթի հետ զրույցում ասել է  “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությանը, որում նշված է, թե ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված […]

ՍԴ-ն դեռ լսելու է ՀԱԿ-ին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները: “Ենթադրվում է, որ ՍԴ- ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչեւ օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը: Սակայն, մինչ այդ ՍԴ-ն […]

Սնանկ պատգամավորը հոլանդական վարդերը նվիրում է պարտքի դիմաց.Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի քաջատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցնող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը` Մասիսի Տիկոն, որը մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պարտվեց ՀՀԿ-ական թեկնածուին, բավականին լուրջ կրիզիսի առաջ է կանգնել: Բանից պարզվում է` վերջինս լուրջ պարտքեր ունի մարելու ոչ միայն ՀՀ-ի բանկերին, այլեւ իր գործընկերներ Կարո Կարապետյանին` Ցուվեցի Կարոյին եւ Վայոց Ձորի մարզպետ […]

Արգամիչին չե՞ն ուզում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի,  Հանրապետության օրվա առիթով Սարդարապատում կազմակերպված տոնակատարությանը չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը: “Պարզվում է՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հրավիրված չեն եղել տոնակատարությանը: Հրավիրող կողմը եղել է ՀՀ կառավարությունը: ՀՀԿ-ականները կատակում էին, որ կառավարությունը դեռ հույս ունի, որ Սերժ Սարգսյանը մինչեւ մայիսի 30-ը կփոշմանի ու Աբրահամյանին ԱԺ նախագահ չի առաջարկի”,-ենթադրում է թերթը:

Տարոն Մարգարյանի մեկնաբանությունը` Փակ շուկայի շուրջ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ֆեյսբուք”-ի  իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակին` նշել է, որ շուկայում շինարարական թույլտվություն իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել։ “Հարգելի համաքաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաեւ իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում […]

Նորատուսցիները Հարսնաքարում էին

Գեղարքունիքի Նորատուս գյուղի համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը գյուղի երեք դպրոցներն  ավարտած 95 շրջանավարտներին, նրանց ծնողներին եւ մանկավարժներին հրավիրել էր մայրաքաղաքի “Հարսնաքար” ռեստորան: Գյուղապետի խոսքով, “ ամենալավ նվերը քեֆ անելն է”, խմելը, պարելը, որը չի մոռացվի: Ի դեպ,  գյուղապետը Հանրապետական չի, բայց ՀՀԿ-ի համակիրներից է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ