21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որ չգնա կոալիցիայի. Մանվել Բադեյան/վիդեո/

Կլինի՞ նոր կոալիցիա, թե՞ ոչ: Այսօր ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն այս  հարցին անդրադառնալով` նշեց.’’Այդ հարցը դեռեւս չի քննարկվել մեր քաղխորհրդում”: Պատգամավորի կարծիքով` ”ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որ չգնա կոալիցիայի,  բայց պետք է լսել նաեւ մնացածի կարծիքը, որը պետք է ի մի բերել: Եթե մենք ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, դրա իմաստը չեմ տեսնում, բայց կարծիքները կարող են […]

Քոքոբելյանն ու Արզումանյանը կգնան խորհրդարան

“Ազատ դեմոկրատների” քվոտայի ցուցակում անցողիկ եւ ոչ անցողիկ տեղերում որեւէ տեղաշարժ չի նախատեսվում”,-այսօր հայտարարել է “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ հավելել, որ թե կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, թե նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը կգնան նորընտիր խորհրդարան: Հիշեցնենք, որ “Ազատ դեմոկրատները” “ժառանգության”հետ համատեղ համամասնական ցուցակով մայիսի 6-ին կայացած խարհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարեցին անցողիկ 5 տոկոսի շեմը: […]

Եվրոպան` առանց Հունաստանի

Հավանականությունը, որ Հունաստանը կլքի եվրոյի գոտին, մեծանում է ժամ առ ժամ: Կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը` այս անգամ երկրի նախագահ Կարոլոս Պապուլյասի կողմից, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չի պսակվի: Իսկ դա կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց  արդյունքում կհաղթեն ձախերը, ովքեր կողմ են երկրի վարկատուների թելադրած պայմաններին, այն է` խիստ տնտեսության քայլերից զերծ մնալ, հաղորդում է “NEWSru.com’-ը: […]

Հայ տղամարդիկ սեղանը մաքրում են ու ծանրաբեռնված փորով անցնում անկողին …

Ալկոհոլը նվազեցնում է մարդու ընդհանուր նյարդային լարվածությունը,  սակայն այն անձինք, ովքեր ունեն սեռական խանգարումներ, եւ դիմում են ալկոհոլին, որպես խնդիրը փարատելու միջոց, դա կարող է բերել առավել խորը սեռական խանգարումների: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊ,ԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ խոսելով սեռական կյանքի վրա ալկոհոլի ազդեցության մասին: Նրա խոսքով՝ տղամարդու սեռական առողջության […]

Բադեյանը արմատական ընդդիմության յոթ տոկոսը համարում է զրոյական արդյունք

ՀՀԿ-ն ի զորու չէ իրականացնել այն խոստումները, որոնք տվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն տապալել է մի շարք ծրագրեր: “Ինձ հետաքրքիր է, ցանկացած մեծամասնություն, ինչ ճանապարհով էլ որ եկած լինի իշխանության, հնարավոր է, որ Հայաստանի խնդիրները լուծվեն առանց հանրային հաջողության”,-ասաց նա ու հավելեց, թե երկրի […]

“Бурановксие бабушки”-ն բժշկական ստուգում են անցել “Եվրատեսիլից” առաջ

Ռուսաստանը “Եվրատեսիլում” ներկայացնող “Бурановксие бабушки” խմբի անդամները բժշկական ստուգում են անցել: Ինչպես հայտնել է խմբի մամլո քարտուղարը, տատիկները, ինչպես եւ մրցույթի մնացած մասնակիցները, ամբողջական բժշկական ստուգում են անցել Մոսկվայի լավագույն դիագնոստիկ կենտրոններից մեկում: Նա նշել է, որ տատիկներից յուրաքանչյուրն ունի իր ցավերը, սակայն ընդհանուր առմամբ նրանք առողջ են: Նրա խոսքով` տատիկներին առանձին քոթեջ են հատկացրել, […]

Մարգարի փաստաբանը դեռ հիվանդ է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանը մայիսի 14-ին ստիպված էր երրորդ անգամ հետաձգելու  ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Պաշտպանական ճառը պիտի ներկայացներ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը, որը նորիդ դիմել […]

Շվեդ երաժիշտները կնվագեն Ծիծեռնակաբերդում

Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաշժտական լարային անսամբլը այսօր համերգով ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում:  Հենարան մամուլի ակումբում Շվեդական Շվեդիայի Հալմստադի լարային անսամբլի դիրիժոր Մեց Ռյոտրը, նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը եւ Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն այսօր մանրամասներ են ներկայացրել համերգից եւ Հայաստան իրենց կատարած այցելությունից: “Շվեդիան այն երկրներից մեկն է , որն ընդունեց Ցեղասպանությունը: Մեզ համար […]

Գերմանիան քվեարկում է Անգելա Մերկելի դեմ

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի տարածքային խորհրդարանական ընտրություններում պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը` կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, լուրջ պարտություն է կրել: Ըստ վերջին հաշվարկների`  երկրի ամենախիտ բնակեցված տարածքում  այն ստացել է քվեների ընդամենը 26 տոկոսը, որն ամենացածր ցուցանիշն է պահպանողականների  համար: Նախորդ ընտրություններին կուսակցությունն ստացել էր ձայների ավելի քան 35 տոկոսը, հաղորդում է “BBC”-ն: Մերկելի կուսակցության հիմնական մրցակիցները […]

Ավտոմեքենան գետն է ընկել. վարորդը մահացել է

Մայիսի 12-ին, ժամը 04.00-ի սահմաններում, ‘Միցուբիշի Պաջերո’ մակնիշի ավտոմեքենան Ֆիոլետովո-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել և ընկել է գետը, ինչի հետևանքով վարորդը` 1981 թ.  ծնված Պավել Զաբորկինը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ