21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ԿԸՀ-ն ինքնաբացարկի դիմում չի ստացել

Չնայած երեկվանից քննարկվում է, որ կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են գրել, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի դիմում չի ստացել: “Պաշտոնապես ոչ մի թեկնածու ինքնաբացարկի դիմում մայիսի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ չի ներկայացրել”,-Henaran.am-ին ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Ամեն տարի աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է: Ղրիմյան պատերազմի ընթացքում հենց նրա կողմից է կազմակերպվել գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը: 1854-ին Նայթինգեյլը մեկնեց Թուրքիա, իսկ այնուհետեւ Ղրիմ` այցելելու հիվանդանոցները: Նրան […]

Ինքնաբացարկի դիմումներ են գրում համամասնական թեկնածուները

“Կոալիցիոն”  կուսակցությունները երեկ ողջ օրն զբաղված են եղել պառլամենտ մտնող իրենց պատգամավորների ցանկի ճշտմամբ: Henaran.am-ի տեղեկություններով, ինքնաբացարկներ են գրվել բոլոր կուսակցություններում: Ի դեպ. ինքնաբացարկ` պատգամավորի  թեկնածուները գրում են երկու օրինակից` մինչեւ ընտրություներ եւ ընտրություններից հետո` արդեն նոտարի վավերացմամբ: ՀՀԿ-ում, ՕԵԿ-ում երեկ “ՙնոտարիատ” չի գործել, նախօրոք վերցված դիմումներն ուժի մեջ են մնացել, իսկ ԲՀԿ-ում երեսուն հոգու […]

Սյունիքում` Մաքսիմ Հակոբյանի մտերիմը, Արարատում` Ալիկ Սարգսյանը. Երկիր

 “Երկիր” օրաթերթը տեղեկացնում է, որ ՀՀԿ-ում մի շարք մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում: “Իշխող կուսակցությունն արդեն այսօրվանից պատրաստվում է նախագահական ընտրություններին եւ այս համատեքստում, ունենալով խորհրդարանական ընտրությունների փորձը, հստակեցնում է հետագա անելիքները”-գրում է թերթն ու նշում, որ քննարկել են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը: […]

50 քվե կորել է ՏԸՀ-ի նախագահի պատճառով. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Աշոցքի  հեռավոր Սարապատ գյուղում, որն ունի ընդամենը 90 ընտրող,  թեկնածուները 50-60 ձայն են կորցրել ընտրատեղամասային հանձնաժողովի  նախագահի անգրագիտության կամ միգուցե շփոթմունքի պատճառով: Թերթի աղբյուրների հաղորդմամբ, հանձնաժողովի նախագահը սխալվել ու  քվեարկած ծրարները կնքել է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված տեղամասային եռանիշ կնիքով, այլ իր անհատական կնիքով: Այդ պատճառով էլ 50-60 ընտրողի ծրարները […]

Հրանտ Թոխատյանը հեռանում է Հայաստանից. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի հավաստի տեղեկություններով, դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղափոխվել Արցախ եւ բնակություն հաստատել այնտեղ: Լուրը թերթի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Թոխատյանը՝ հավելելով. “Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ”: Հարցին, թե իր ընտանիքը եւս տեղափոխվելու է Արցախ, դերասանը […]

Մայիսի 6-ին 5 լրագրող է տուժել. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների օրը լրագրողների հանդեպ բռնությունների եւ խոսքի ազատության սահմանափակման 5 դեպք է արձանագրվել: Ըստ թերթի, դրանցից մեկը ստացվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի թեժ գծի միջոցով: “Հետքից” ահազանգել էին, որ իրենց թղթակցին թույլ չեն տալիս մուտք գործել  թիվ 6/01 ընտրատարածք` ներկա գտնվելու ձայների հաշվման գործընթացին: Սակայն քիչ անց […]

Կսկսվի խոշտանգված հարսի դատավարությունը. Հայացք

Ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված եւ տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գեւորգյանի դատավարությունը կմեկնարկի մայիսի 14-ին, Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթը: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում բոլոր լրագրողներին, քաղաքացիներին, ակտիվիստներին եւ կազմակերպություններին` մասնակցել այս սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքի դատավարությանը:

Շուշին հանձնե՞լ են թե՞ գրավել. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, ադրբեջանական կողմը փորձում է “նսեմացնել” հայկական զինուժի հաղթանակները: Դա մերթ “հայերին ռուսական օժանդակության» կաղապարով է արվում, մերթ` “ներքին դավաճանության”: Երբեմն էլ ասվում է, որ “եթե Հեյդար Ալիեւը մի փոքր շուտ վերադառնար իշխանության, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ”: Այս առթիվ բավական ուշագրավ մեկնաբանություններ է արել Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը: Վերջինիս հանդեպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ