“Միսս աշխարհ-2003”-ը լուսանկարվել է “Playboy”-ի համար /ֆոտո/
“Playboy” ամսագրի գերմանական տարբերակի հոկտեմբերյան համարում հրապարակվել է աշխարհահռչակ իռլանդացի երաժիշտ Քրիս դը Բուրգի դուստր, 2003-ին “Միսս աշխարհ” տիտղոսին արժանացած 28-ամյա Ռոզաննա Դեւիսոնի անկեղծ ֆոտոշարքը:
Շապիկի վրա Ռոզաննան գրեթե մերկ է, իսկ ամսագրի էջերում մի շարք անկեղծ լուսանկարներ են: Ըստ որոշ տվյալների` Ռոզաննան 6 օ-ներով հոնորար է ստացել, սակայն ճշգրիտ թիվ չի հրապարակվում:
“Միսս աշխարհ” մրցույթի կազմակերպիչները գեղեցկուհուն որեւէ դժգոհություն չեն կարող ներկայացնել, քանի որ մրցույթից արդեն շատ տարիներ են անցել, եւ Ռոզաննան պարտավոր չէ հետեւել բարոյականության նորմերին:
Դեռեւս 18 տարեկանում` “Միսս Իռլանդիա-2003”-ից մի քանի ամիս առաջ, Ռոզաննան մասնակցել է էրոտիկ շոուի, ինչը չի խանգարել նրան դառնալ ազգային գեղեցկության մրցույթի հաղթողը, իսկ այնուհետեւ նաեւ “Միսս աշխարհի” թագը կրել: