Աշնանային գիշերահավասար` ամառվա վերջին օրը
“Աշնանային գիշերահավասարն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 17:49-ին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:
Աստղագետներն այդ օրը համարում են “աստղագիտական աշնան” սկիզբ, իսկ ոչ մասնագետների համար այդ օրը բացատրվում է որպես ցերեկվա եւ գիշերվա ժամերի հավասար բաշխման շրջան: Սա նշանակում է, որ այսօր ամառվա նախավերջին օրն է, քանի որ օրացույցային ամառը պայմանական է: Աշնանային գիշերահավասարը շարժական օր է:
Գիշերահավասարը լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը, երբ շարժվելով արևի շուրջ` երկրագնդի պտույտի առանցքի թեքությունը շուշափում է իր ուղեծիրը և այդ թեքվածությունը ուղղահայաց է լինում արևի ճառագայթներին: Այդ պահին հարավային բևեռը և հյուսիսային բևեռը հավասարահեռ են արևի ճառագայթներին, ինչի հետևանքով գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:
Աստղագետ Միքայելյանը նշեց նաև, որ այս օրերի հետ կապված կան շատ աստղագիտական մտացածին պատմություններ, սակայն դրանք չէն համապատասխանում իրականությանը: