27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ Ծառուկյանը ներկա չէ նախագահի ընդունելությանը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Անկախության 21-ամյակին նվիրված միջոցառմանը  ներկա չէ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Henaran.am-ը  փորձել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից պարզել, թե ինչո՞ւ կուսակցության առաջնորդը ներկա չէ,  Վարդան Օսկանյանը, սակայն, խուսափել է պատասխանել հարցին:

Նա միայն շնորհավորել է բոլորին տոնի կապակցությամբ: Henaran.am-ի  պնդմանը, թե, այնուամենայնիվ, Վարդան Օսկանյանը չգիտի՞ Գագիկ Ծառուկյանի բացակայության պատճառը, պարոն Օսկանյանը պարզապես նշել է` “Ես իմ մասով ինչ հարկավոր էր, ասացի”:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ Henaran.am-ի  նույն հարցին պատասխանել է.Չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ”: Նա դժվարացել է պատասխանել նաեւ Գագիկ Ծառուկյանի հանրապետությունում լինել-չլինելու վերաբեյալ մեր այն հարցին: Չեմ կարող ասել, քանի որ նոր եմ վերադարձել Եվրոպայից եւ միանգամից եկել եմ այստեղ”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ