06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մադոննան սեր է խոստովանել Լեդի Գագային /վիդեո/

Մադոննան միշտ էլ ագրեսիվ վերաբերմունք է ունեցել Լեդի Գագայի նկատմամբ: Թվում է, թե նա երբեք էլ իր գործընկերուհուն տաղանդավոր չի համարել կամ ուրախացել նրա հաջողություններով: Սակայն օրերս փոփ-թագուհին իր երկրպագուներին եւ լրագրողներին պարզապես ապշեցրել է` սեր խոստովանելով Լեդի Գագային:

Ատլանտիկ-Սիթիում իր համերգի ժամանակ Մադոննան  փոքրիկ ելույթ է ունեցել` նվիրված Գագային: “Masterpiece” երգից առաջ նա հայտարարել է, որ նվիրում է այդ երգը Գագային: “Ես ցանկանում եմ այս երգը նվիրել Գագային: Ուզո՞ւմ եք իմանալ մի կարեւոր բան` ես սիրում եմ նրան: Նմանակումը` շողոքորթության բարձրագույն ձեւն է”,-հայտարարել է փոփ-թագուհին: Նա նաեւ խոստացել է, որ մոտ ապագայում ինքը Գագայի հետ անպայման հանդես կգա զուգերգով: “Ես չեմ կատակում”,-հավաստիացրել է Մադոննան:

Դե ինչ, հավանաբար մենք առաջիկայում կվայելենք փոփ ինդուստրիայի 2 վառ աստղերի համատեղ աշխատանքը: Բոլորն են հավանաբար հիշում Մադոննայի եւ Բրիթնի Սփիրսի կրքոտ համբույրը համերգներից մեկի ժամանակ: Միգուցե հաջորդը Գագան լինի, ում իր համբույրը կնվիրի փոփ-թագուհին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ