21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Կառավարող կոալիցիայի հաղթանակը կազդի Հայաստանի քաղաքական կայունության վրա. Moody’s

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կառավարող կոալիցիայի հաղթանակը դրական նշանակություն ուներ, քանի որ “այն կապահովի քաղաքական կայունության որոշակի աստիճան եւ քաղաքականության անընդհատություն”: Այդ մասին “Bloomberg”-ի փոխանցմամբ, ասվում է “Moody’s Investors Service” վերլուծաբանների շաբաթական զեկույցում: Զեկույցում նաեւ ասվում է. “Հայկական նոր կառավարության համար կարեւոր մարտահրավերներ են երկրաբանական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը, որի հարցով Հայաստանը եւ Ադրբեջանը հակամարտության մեջ են, […]

“Ազատ դեմոկրատների” գնահատականը

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող էին լավ հիմք հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարացման և ազատականացման ճանապարհին, սակայն պետք է արձանագրենք, որ այս ընտրությունները չարդարացրին մեր, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի և հայ հասարակության ակնկալիքները: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից […]

DIY ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմի՞ց

Երեւանում ՛՛DIY՛՛ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Այդ մասին, այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ ակումբի ղեկավար Արմինե Օգանեզովան (Ծոմակ), հավելելով, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից: Նրա խոսքով, իրենք շատ փաստեր ունեն […]

Գրեթե 40 տարում մարդկությունը ոչնչացրել է բնական ռեսուրսների մեկ երրորդը

1970-2008-ին Երկիր մոլորակի ռեսուրսները կրճատվել են 28 տոկոսով: Նման հայտարարություն է հրապարակվել  “Կենդանի մոլորակ” նոր զեկույցում, որը 2 տարին մեկ անգամ կազմում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետները: Մասնագետներն այս եզրակացությանն են եկել` հետազոտելով ողնաշարավոր կենդանիների տիպերի ավելի քան  9 պոպուլիացիայի զարգացումը` կաթնասունների, ձկների, թռչունների, սողունների եւ երկկենցաղների: Հիմնդարամի մասնագետները նշում են, որ 1966-ից սկսած  […]

Հաստատվել են մագիստրատուրայի եւ բակալավրիատի տեղերը

“Կրթության մասին” ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին”  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` կառավարության   որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Ըստ […]

“Դե ֆակտո” խորհրդարանի համար “Ժառանգությունը” “դե ֆակտո” որոշում կկայացնի

“Պետք չէ մասնավորեցնել: Ես ներկայացնում եմ “Ժառանգություն” կուսակցությունը, որը կոլեգիալ որոշումների կուսակցություն է ”,-այսօր  Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Ժառանգության” գործող խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով իր ինքնաբացարկի հնարավորության մասին շրջանառվող տեղեկությունները: Նա նշել է, որ “Ժառանգությունը”  դեռ որոշում չունի եւ այն կկայացնի կուսակցության համագումարին: Այսուհանդերձ, Զարուհի  Փոստանջյանը չի բացառել “Ժառանգության” ցուցակում ինքնաբացարկների հնարավորությունը: “Քանի […]

Սյունիքի մարզպետին տեղափոխու՞մ են

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մոտ կանգնած աղբյուրները Henaran.am-ին հայտնում են, որ մարզպետը պատրաստվում է Երեւան տեղափոխվել՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:  Խաչատրյանը մտերիմների շրջանում հայտարարել է, որ տեղափոխվում է Երեւան: Ըստ նույն աղբյուրի՝, Սյունիքի մարզպետին նշանակում են նախարար, բայց թե որ նախարարությունն է վստահվելու  նրան, մարզպետը չի մանրամասնել: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը վերջերս լրատվամիջոցներով հայտարարել է, որ ինքը […]

Տաշիր բարեգործական հիմնադրամը կպարգեւատրի օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ մարզիկներին

Հուլիսի 27-ին կտրվի 2012թ. ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: <Տաշիր> բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ինչպես նախորդ օլիմպիադաների ժամանակ, այս դեպքում էլ չի կարող անտարբեր մնալ այս կարևոր մարզական իրադարձության հանդեպ: Մեր բոլոր մարզիկներին մաղթելով հաղթական ելույթներ՝ հայտարարում ենք, որ տարբեր մարզաձևերում մրցանակային տեղեր զբաղեցրած մեր մարզիկները <Տաշիր> բարեգործական հիմնադրամի կողմից կարժանանան հաղթողներին արժանի […]

Մի քանի օրից պարզ կլինի՝ ովքեր են շնացողները. մարքսիստ

Կորցնելու ոչինչ չունենք, 2012թ ընտրական կոմպանիան անվանել պառլամենտական ընտրություններ, չափից ավելի կեղծավորություն ու շողոքորթություն կլինի, այն ավելի շուտ ՛՛ասիական վուլգար բազար՛՛ էր: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Մարքսիստական Կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը՝ խոսելով հետընտրական զարգացումների ու գնահատականների մասին: Նրա խոսքով՝ ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը եւ պետական մեքենան գտնվում են  խորը ճգնաժամի, բարոյալքման […]

Հովանավորված անտերություն

Հայկական հուշարձանների քայքայումը հովանավորված է, եւ երբ անտերությունը հովանավորված է, երկրաշարժ լինի, թե հորդառատ անձրեւ,  հուշարձանները չեն դիմանա: Այսօր այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցու քայքայումը: Հիշեցնենք, որ դեռ երեկ հայկական ԶԼՄ-ները ահազանգեցին այն մասին, որ հորդառատ անձրեւների արդյունքում ավիրվել է Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունը: Փլատակները թափվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ