23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շվեյցարացիները դեմ են ծխախոտի արգելքին

Շվեյցարացիների 2/3-ը դեմ են քվեարկել  հասարակական կամ ցանկացած աշխատավայրում ծխելու բացարձակ արգելքին, գրում է “SwissInfo”-ն:

Նման արգելքի նախաձռնությամբ էր հանդես եկել շվեյցարական “Թոքերի լիգան”` հավաքելով անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ: Նրանց աջակցում են նաեւ ռեստորանների եւ նման հաստատությունների սեփականատերերը, ովքեր հանդես են եկել սուր քննադատություններով ծխողների հասցեին:

Շվեյցարական կանտոնների մեծ մես մասը դեմ է քվեարկել նման արգելքին: Չնայած այն բանին, որ, օրինակ, Ժնեւի կանտոնում եւ երկրի ֆրանսիական մասում ընդհանրապես վաղուց գործում է հակածխախոտային խիստ կանոնադրություն:  Ծխելն արգելված է բոլոր բարերում եւ ռեստորաններում` բացառությամբ հատուկ սենյակների, որտեղ մատուցողներ չկան: Եվս 11 կանտոնում ծխել թույլատրվում է միայն ոչ մեծ հաստատություններում, որոնց մակերեսը չի գերազանցում 80 քառակուսի մետրը:

“Թոքերի լիգան” իր նման նախաձեռնությունը բացատրում է նրանով, որ այդ կերպ փորձում է հոգալ պասիվ ծխողների առողջության մասին, այդ թվում` սննդի հասարակական կետերի սպասարկող անձնակազմի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ