14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Դրամի արժեզրկումից խուճապի մատնվել պետք չէ. տնտեսագետ

Վերջին շրջանում մտահոգությունների առիթ է դարձել դոլարի արժեւորման հետ կապված դրամի փոխարժեքի տատանումները, սակայն պետք չէ խուճապի մատնվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Այլընտրանք՛՛ վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա չբացառեց  արտաքին ու ներքին ազդակների ազդեցությունը փոխարժեքի տատանումների վրա: Արտաքին ազդակների թվում է , ըստ Մանասերյանի, ԱՄՆ տնտեսության որոշակի աշխուժացումը, վերելքը՝ […]

Օբամայի մրցակիցը նախագահական ընտրություններում կլինի Միթ Ռոմնին

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հերթական հաղթանակն է գրանցել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության փրայմերիզում, այս անգամ` Տեքսաս նահանգում: Ռոմնին հավաքել է ձայների անհրաժեշտ քանակությունը եւ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կլինի գործող նախագահ Բարաք Օբամայի մրցակիցը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Ամենավիճարկելի հարցերից մեկը մնում է այն, թե ում կընտրի Ռոմնին փոխնախագահի թեկնածության […]

Առաջին տիկինը այգեգործության մասին գիրք է հրատարակել

“Crown Publishing Group” հրատարակչությունը ներկայացրել  է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի գիրքը` “Աճեցված է Ամերիկայում. Սպիտակ տան բանջարանոցի եւ ողջ Ամերիկայի այգիների պատմությունը”: Ըստ ամերիկյան մամուլի` առաջին տիկնոջ 271 էջանոց գիրքը պատմում է բնակելի տարածքների կանաչապատման մասին: Տիկին Օբաման խորհուրդ է տալիս իր ընթերցողներին ոչ միայն փոխել իրենց տեսակետները լանդշաֆտային դիզայնի, այլ նաեւ իրենց կյանքի […]

Քարաթափում Վայք-Հերհեր ավտոճանապարհի մոտակայքում

Մայիսի 30-ին, ժամը 09.20-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Հերհեր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում թափվել են քարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության եւ տրանսպորտի բաժնի ղեկավարները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Տավուշի մարզում տեղացած կարկուտը վնասներ է պատճառել

Մայիս 29-ին, ժամը 19.20-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած կարկուտի եւ հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել են Տավուշի մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Տավուշ եւ Վերին Կարմիր աղբյուր գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները: Պատճառված վնասի չափերը ճշտվում են: Տարածքը “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Շվեյցարիան Սիրիայի դեսպանին “պերսոնա նոն-գրատա” է հայտարարել

Շվեյցարիայի իշխանությունները մի շարք այլ երկրների օրինակին հետեւելով Սիրիայի դեսպանին “պերսոնա նոն-գրատա” է  հայտարարել` ի պատասխան սիրիական Հուլա քաղաքում խաղաղ բնակիչների վրա գրոհի, որի արդյունքում ավելի քան 100 մարդ զոհվեց, տեղեկացնում է “Reuters”-ը: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Սիրիայի արտգործնախարարությանը, որ “պերսոնա նոն-գրատա” հայտարարելու մտադրություն ունեն Լամիա Շակուրին, ով Սիրիայի դեսպանն է միաժամանակ Շվեյցարիայում […]

Պատգամավորները “լռվելու” են բուֆետում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  ԱԺ-ում երեկ բուռն եռուզեռ էր. “ադմինիստրացիան” այս պահի դրությամբ մեկ հարց է կարողացել ընդամենը լուծել. որտե՞ղ են նստելու նորագիր պատգամավորները դահլիճում: Որոշվել է, որ ՀԱԿ-ը նստելու է “Ժառանգության” տեղը` աջ վերեւում: Սակայն “վերեւում” վեց տեղ է, եւ ՀԱԿ-ի մեկ պատգամավորն ստիպված  է լինելու նստել մեկ շարք ներքեւ՝ “Ազատ դեմոկրատների” ու “Ժառանգության” կողքին: “Որոշված […]

“Էլեկտրոն”-ը փորձաքննություն չի անցել. Հայացք

“Հայացք” օրաթերթը պարզել է, որ չնայած արտադրական վտանգավոր օբյեկտ լինելուն` “Էլեկտրոն” գործարանը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված չէ եւ որեւէ տեղ փորձաքննություն չի անցել (որն օրենսդրության պահանջների խախտում է): Այսպիսի դեպքերում նման ողբերգությունները, բնականաբար, ավելի հավանական են դառնում: Թերթը ընդգծում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս երկարացվեց “Էլեկտրոն” գործարանին զենքի արտադրության համար տրված […]

Դաշնակցական պատգամավորը անակնկալների չի սպասում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, այս օրերին քաղաքական կուլիսներում չեն բացառում, որ խորհրդարանական մի քանի ուժեր փորձեն տապալել նոր ձեւավորվելիք կառավարության ծրագիրը: Ինչպես հայտնի է, ըստ Սահմանադրության, մայիսի 31-ին գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո 10 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, պետք է նոր վարչապետ նշանակի, 20 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի […]

Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվի. Ազգ

 Ըստ “Ազգ”-ի,  մայիսի 27-ի համարում haberler.com կայքէջը նշել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվելու: Ըստ տեղեկության, Կարսի նահանգապետ Ահմեդ Քայան Բաքու է հրավիրվելՙ մասնակցելու Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրման 94-րդ տարվա հանդիսություններին: Նա, անդրադառնալով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, դրանք պայմանավորել է երկու երկրների պատմական եղբայրությամբ, որպես հիմնավորում բերել է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծումը: Այնուհետեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ