24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որովհետեւ վրացիներն ավելի քաղաքականացված են

Ի տարբերություն հայ հասարակության` Վրաստանի հասարակությունը ավելի պայքարող է` զգայուն իր շուրջը կատարվող բացասական երեւույթների նկատմամբ:

Վրացական հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը Henaran.am-ի հետ զրույցում վրաց հասարակության  ակտիվությունը կապեց քաղաքական դաշտի հետ: “Քաղաքական դաշտն այնտեղ ավելի ակտիվ է, քաղաքական գործիչները փորձում են տարբեր առիթներ օգտագործել ու բողոքի ակցիաներ են կազմակերպում, հասարակությունը կարողանում է ցույցերի, բողոքների միջոցով արտահայտվել’,-ասաց փորձագետը: Վրաց հասարակությունը առավել քաղաքականացված է, այն հատկապես ակտիվանում է ընտրություններից որոշ ժամանակ առաջ:

‘Իսկ վերջին ժամանակներում հասարակության քաղաքական ակտիվությունը տեղեկատվական դաշտի հետ է կապված’,-հավելեց փորձագետը: Դրան նպաստել են նորաստեղծ ընդդիմադիր հեռուստաընկերությունները, որոնց միջոցով ժողովուրդը էլ ավելի մոտ է տեղեկատվությանը, հետևաբար և քաղաքականությանը:

‘Տեղեկացվածության մեջ իրենք բազմակողմ են, իրենց ուզածին ընտրում են, իսկ դուր չեկածի դեմ բողոքի են դուրս գալիս’,-ընդգծեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ