13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արման Սահակյանը արժանի թեկնածու է. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը “Շիրակ” ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀԿ-ական Արման Սահակյանին սատարելու հարցը դեռեւս չի քննարկել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Միեւնույն ժամանակ Էդուարդ Շարմազանովը, արտահայտելով իր անձնական տեսակետը, նշեց, որ Արման Սահակյանը արժանի թեկնածու է. “Նա մայիսյան ընտրությունների ժամանակ Գյումրում առաջադրվել է եւ բավականին շատ ձայներ հավաքել: Կարծում եմ, որ բոլոր նախապայմանները կան, որ հաջողության հասնելու դեպքում նա համալրի ԱԺ ՀՀԿ խմբակցության շարքերը”:

Նշենք, որ Արման Սահակյանը հայտարարել է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում անցկացվելիք ընտրություններում առաջադրվելու մասին: Այս ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հաղթելուց հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից:

Արման Սահակյանին սատարելու հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ