Չեն գիտնա` որ ափը ցատկին. Վահագն Հովնանյան
՛՛Սիրիայից եկած հայերին օգնելու համար պետք է գտնվեն հայրենասերներ: Հարուստները պետք է միանան ու հասկանան, թե ինչպես կարող են օգնել նրանց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը, միաժամանակ նկատելով, որ միայն հարուստները կամ կառավարությունը չէ, որ պետք է օգնեն սիրիահայերին, “դա պետք է անի յուրաքանչյուրը՝ հրավիրելով իր տուն, մի աման կերակուր հյուրասիրելով …” : Հովնանյանը կոչ է անում հայաստանցիներին դրսի հայերին չանվանել՝ աղբար:
Հովնանյանը դիմել է Սփյուռքի նախարարություն՝ ստանալու համար Սիրիայից եկածների մասնագիտական պատկանելության մասին տվյալներ, որպեսզի նրանց աշխատանքի ընդունեն, սակայն այդ տեղեկությունը տրամադրվել է միայն այսօր:
Գործարարը ցանկանում է աշխատանքի ընդունել սիրիահայերին, մասնավորապես նրան անհրաժեշտ են շինարարներ, ատաղձագործներ: Սակայն, ըստ բանախոսի, “եկածները դեռևս չգիտեն, թե իրենք ինչ են ուզում, և արդյոք շարունակելու են ապրել Հայաստանում, թե վերադառնալու են Սիրիա. ՛՛ Չեն գիտնա, թե որ ափը ցատկին՛՛,-հավելեց Վահագն Հովնանյանը: