17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը կքննի Սամվել Ալեքսանյանի դեմ դիմումը

ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն որոշում է ընդունել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դեմ Վարդգես Գասպարիի ստացված դիմումը քննության առնելու մասին:

Քիչ առաջ այս մասին ասաց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ պատգամավորը ԱԺ-ի դիմաց “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին պատգամավորի թիկնապահներից մեկը հրել էր գետնին:

“Խոսքը վերաբերվում է այդ օրը տեղի ունեցածին: Վարդգես Գասպարին նշում է, որ պատգամավորը իր ձեռքից խլել է պլակատը եւ դա արձանագրել է լրատվական գործակալությունը: Դիմումում Վարդգես Գասպարին հանձնաժողովից պահանջում է ուսումնասիրել միջադեպն ու կայացնել  պատգամավորի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում”,-նշեց Նիկոլ փաշինյանը:

ԱԺ կանոնակարգի համաձայն, էթիկայի հանձնաժողովը դիմումը քննարկում է  երեսնօրյա ժամկետում, եթե անհրաժեշտություն առաջանա, հանձնաժողովը  իրավունք ունի եւս տասնհինգ օրով երկարացնելու գործընթացը: Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ դիմումի քննության ընթացքում ԱԺ պատգամավոր ՍամվելԱլեքսանյանը հրավիրվի հանձնաժողովի նիստին: “ Եթե հանձնաժողովում քննության ընթացքում անհրաժեշտություն առաջանա եւ Սամվել Ալեքսանյանը, եւ Վարդգես Գասպարին, եւ մասնագետներ կարող են հրավիրվել”,-նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե իր համար դժվար չի լինի արդյոք Սամվել Ալեքսանյանի հետ կապված դիմումի քննությունը` հաշվի առնելով, որ պատգամավորները նախընտրական շրջանում միմյանց դեմ էին պայքարում, Նիկոլ փաշինյանը ասաց.

“Ես որպես ընդդիմության ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանին ավելի լավ կամ  վատ չեմ վերաբերվում, քան իշխանության որեւէ ներկայացուցչի: Էթիկայի հանձանժողովի որոշումները պետք է զերծ լինեն սուբյեկտիվ գործոնից: Մեր բոլորի նպատակն է, որ ՀՀ-ում պետական կարգավիճակները օգտագործվեն ոչ թե սեփական նախասիրությունների, այլ օրենքի շրջանակում”:

Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը ունի միայն բարոյական նշանակություն: էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում,  ԱԺ նիստին  համապատասխան հայտարարություն է  արվում: Կան դեպքեր, երբ  էթիկայի հանձանժողովի որոշման  հիման  վրա պատգամավորը կարող է զրկվել պատգամավորական մանդատից: Խոսքը վերաբերվում է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը խախտելուն:

Հավելենք նաեւ, որ հանձնաժողովն արդեն երկու դիմում /ԱԺ պատգամավորներ Կարո Կարապետյանի, Արծվիկ Մինասյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերաբերյալ դիմումները / հասցրել է քննարկել եւ երկուսն էլ մերժել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ