06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

՛՛Երբեք անձնական ամբիցիաներով չի առաջնորդվում՛՛ /վիդեո/

Գորիսի հիվանդանոցում տեղի ունեցած սկանդալի մասին լուրերը՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք Գորիսում վախի ու ամենաթողության մթնոլորտ կա: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ: ՛՛Մենք այդպիսի արհեստական թեմաներին չենք ուզում անդրադառնալ, որովհետև ամեն տեղ էլ տնօրենի փոփոխություն է տեղի ունենում, ամեն տեղ էլ վատառողջ ղեկավարներ են լինում, որոնք հրաժարականներ են տալիս: […]

Մոլագարի են հայտնաբերել, ով 30 տարի առաջ բռնաբարել է աշակերտուհիներին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայտնաբերել են մի տղամարդու, ով մեղադրվում է 30 տարի առաջ դպրոցական աղջիկների բռնաբարության մեջ: Մեղադրյալը գործել է մի քանի տարբեր համայնքներում: 1964 թ. ծնված տղամարդը, ով հանցագործություն կատարելու պահին 20 տարեկան է եղել, բռնաբարել է 12-15 տարեկան աղջիկների, տեղեկացնում է Интерфакс-ը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Մեկնարկել է Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանը

Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում օրակարգի հաստատումից և հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի, ականավոր պետական գործիչ, վաստակավոր ինժեներ Արտյոմ Գևորգյանի, ինչպես նաև գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումներին:  Ավագանին […]

Հանդիպում խորհրդարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի եւ գործկոմի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության եւ ծննդաբերության […]

Բջջային հեռախոսը սպանել է երիտասարդ աղջկան

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 24-ամյա աղջկան սպանել է բջջային հեռախոսը: Աղջիկը լոգանք ընդունելիս է եղել, իսկ iPhone-ը լիցքավորման համար միացված է եղել էլեկտրական ցանցին: iPhone-ը ընկել է լոգարանը, աղջիկն էլեկտրահարվել եւ մահացել է: Զոհվածի մարմինը հայտնաբերել են հարեւանները:

Թուրքիայի երկակի խաղը ահաբեկչության ճակատում

Newsweek գործակալությանը տված հարցազրույցում Իսլամական պետության նախկին ներկայացուցիչը, որն այսօր ներկայանում է «Շերկո Օմեր» կեղծանվամբ, մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից Իսլամական Պետությանը (ԻՊ) ահաբեկչական խմբին օժանդակելու մասին: Նրա փոխանցմամբ` թուրքական իշխանությունների օժանդակության քողի տակ ԻՊ զինյալները հատում էին Թուրքիայի սահմանը` աջակցելով քրդական ուժերի դեմ կռվող զինյալներին:   Հարցազրույցի ընթացքում Իսլամական պետությունում որպես կապի ինժեներ հանդես եկող […]

«Ահա թե ինչու եղավ հոկտեմբերի 27-ը»

՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կարծում է, որ ազգային անվտանգությունը լրջորեն վտանգված է: ՛՛Այն կառույցները, որ պետք է պահպանեին ազգային անվտանգությունը, 25 տարվա ընթացքում երկու անգամ տապալեցին իրենց աշխատանքը, եթե դա պետության ու ազգի անվտանգությունն էր, ոչ թե այլ նպատակին է ուղղված՛՛,-լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Խզմալյանը: Ըստ նրա՝ հայերն այսօր մտել են մի շատ […]

Խնդիր է դրված Հայաստանում վախի մթնոլորտ ձևավորել. Հրանուշ Խառատյան

՛՛Վախի մթնոլորը տարածելը դարձել է ընդունված ոճ և, ցավոք սրտի, Հայաստանում արդեն ձևավորվել է քաղաքացիական անձանց հանցագործ մի խումբ, ովքեր ինտենսիվ, տարբեր իրավիճակներում և կոմբինացիաներում անընդհատ ահաբեկման իրավիճակ են ստեղծում հանրության համար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջին շրջանում կատարված բռնություններին անդրադարձավ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Խառատյանի դիտարկմամբ՝  վերջին ժամանակների բոլոր բռնությունները՝ Բերձորի միջադեպը , Գյումրիում ակցիա իրականացրած […]

Հետաքրքիր զուգադիպությամբ

Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանր ու թեթև է արել, մտովի պատկերացրել՝ արդյո՞ք կարող է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով:  Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը` բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ