18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ներսիկ Նազարյանի որդին խաբե՞լ է. «պայթյուն» է հասունանում

«Համարյա 2 ամիս սրանից-նրանից պարտք անելով աշխատանքի եմ եկել հույսով»,-մեզ հետ զրույցում ասաց «Մոսկվիչկա» սուպերմարկետի աշխատակցուհիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ` հայտնի պատճառներից ելնելով:

«Դեռ աշխատավարձ չեմ ստացել, բայց դէ մարդ են ու սիրալիր պատասխանում են, բայց ախր մենք էլ մարդ ենք ու հաց ենք ուտում, ու հացի փողի խնդիրն էլ կա…»,-ասաց աշխատակցուհին:

Նա տեղեկացրեց, որ սուպերմարկետի շուրջ 80 աշխատակիցներ այսօր «Մոսկվիչկա» սուպերմարկետի գրասենյակում սպասում են աշխատավարձի:

«Միջին աշխատավարձը 200 հազար է, պատկերացրեք մեր վիճակը…գոնե հստակ օր ասեն: Մեզ ասել էին ապրիլի 5-ին կստանաք ու կապ չունի, որ օրը կիրակի է »,-ասաց աշխատակցուհին:

Նա նշեց նաև, որ սուպերմարկետ աշխատանքի է ընդունվել իմանալով, որ այն պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն:

«Սուպերմարկետը այլևս փակ է ու մենք անգործ, ով պետք է վճարի մեզ: Բողոքելու ենք ու բունտ ենք անելու…»,-հուսահատությունը կիսեց աշխատակցուհին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ