Ապրիլի 11-ը՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Զեկուցվել է նաև, որ ապրիլի 1-ից կմեկնարկեն կանաչապատման հիմնական աշխատանքները: Ծաղկապատման հետ կապած էլ նշվել է, որ արդեն իսկ ներկրվել ու ծաղկաբաժակներ է տեղափոխվել 280 հազար ծաղկասածիլ, առաջիկայում կներկրվի ևս 500 հազարը: Հանձնարարվել է հատուկ հսկողություն […]