13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Պետական գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի.մասնագետ

«Պետական գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի: 50 տոկոսի դեպքում պատվիրատուների շահերը խախտվում են»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ասաց  Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը: Մանուկյանը նշեց, որ իրենց կազմակերպության դիտարկումների համաձայն  2014 թվականին նկատելի  կարևոր փոփոխություններ չկան, սակայն 2015 թվականին որոշակիորեն նոր խաղի կանոններ մտցվեցին.«Մասնավորապես ապրիլի 1-ից մինչև […]

Արայիկ Աղաբաբյանը եւս ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

ԲՀԿ Արմավիրի մարզի տարածքային կառույցի պատասխանատու, պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին մեզ  հետ զրույցում հաստատեց  ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Նա նշեց, որ Արայիկ Աղաբաբյանը դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու եւ խմբակցությունում որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու մասին:

Ավտոկայանատեղիների վճարումները կարելի է կատարել նաև վճարային տերմինալներով

Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ:  Այդուհանդերձ,  ելնելով  նաև միջազգային փորձից,  սպասարկող օպերատորին`«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց  ներկրել և վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում: Երևանի ավագանու որոշմամբ գործող վճարման ձևերին արդեն ավելացել են նաև վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով տեղադրվում […]

Պրահայում պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր […]

25 ամյա երիտասարդի դին՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում

Մարտի 9-ին, ժամը 19.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` «Ֆլորենս»  ռեստորանի մոտակայքում, հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:  Պարզվել է, որ հայտնաբերվածը անձը չպարզված մոտ 25 տարեկան տղամարդու դի է:

«Ճանապարհ դեպի աստղեր»

Ս. թ. փետրվարի 25-ից մարտի 2-ը, Սանկտ-Պետերբուրգում կայացել է «Ճանապարհ դեպի աստղեր» էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթը:  Մրցույթին հանդես է եկել 15 երկրի` 120 մասնակից: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Տիգրան Կարապետյանը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներ և տարբեր տարիքային […]

Գյուղատնտեսությունը մեր լավագույն ընկերն է. Սփյուռքի նախարար

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ արդեն վեցերորդ տարին է, որ իրականացվում է ծրագիրը, և այս տարի նախատեսվում է Հայաստան բերել 1100 երիտասարդի, իսկ ճամբարայաին փուլում՝ 1400-ի: Նա նշեց, որ բոլոր գերատեսչությունները մասնակցում են այս ծրագրի իրագործմանը, և շնորհակալություն […]

2014-ը ռեկորդային է եղել ավիավթարների զոհերի քանակով. մասնագետներ

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան /IATA/ զեկույց է ներկայացրել, որով նշվում են ավիավթարի մոնիթորինգները: Համաձայն զեկույցի` նախորդ` 2014 թվականը ռեկորդային է եղել ավիավթարների արդյունքում զոհվածների քանակով: 2014-ին 12 ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում 641 մարդ է մահացել: 2013-ին զոհերի թիվը կազմում էր 210 հոգի: Հարկ է նշել, որ զեկույցը չի ներառել Դոնեցկի մերձակայքում կործանված ինքնաթիռի դեպքը, […]

Գումար՝ Գյուղատնտեսության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշվեց գումար հատկացնել Գյուղատնտեսության նախարարությանը: Նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2015թ-ի առաջին եռամսյակում հատկացնել 421,178.6 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015թ-ի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ