Ձերբակալվել են քաղաքական հայացքների համար.Փոստանջյանը հանդիպել է /վիդեո/

Ինչպես և տեղեկացրել էինք , «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները և նաև քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Էրեբունու դատարանի դիմաց: Henaran.am –ի թղթակիցը հայտնեց, որ նրանք պարբերաբար հնչեցնում են ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջ:
Մեր թղթակցի հաղորդմամբ քիչ առաջ ձերբակալվածներին է հանդիպել նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանը նշել է, որ այս ձերբակալությունը քաղաքական հայացքների համար է ու իրավական ոչ մի հիմք չունի:
Հիշեցնենք, որ երեկ խուզուրկություն է եղել Հիմնադիր խորհրդարանի շենքում: Բերման էին ենթարկվել «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներ, որոնցից 5-ին՝Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին,Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ի հիմունքներով:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական Կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը»: