29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Միասեռականների ամուսնությունը Հայաստանում օրինակա՞ն կլինի

Հայ երիտասարդների մեջ կան այնպիսիները, որ պատրաստ են պայքարել հանուն բարոյական արժեքների:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» և «Խտրականության դեմ» օրենքի նախագծերին «Համահայկական ծնողական կոմիտեի» անդամ Լուսինե Հովսեփյանը հավաստեց, որ իրենք պատրաստ են պատերազմի: «Հայրենանվեր երիտասարդների միավորում» կազմակերպության նախագահ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ այս նախագծերը հենց պատերազմ են՝ ուղղված հայ ընտանիքի դեմ:

Հովսեփյանը նշեց, որ օրենքի նախագծերով փորձ կարվի լեգալացնել միասեռական ամուսնությունները, հող կնախապատրաստվի երեխաներին հոգեբանական բռնության անվան տակ նորմալ ընտանիքներից տանելու համար:

Ծովինար Կոստանյանը տեղեկացրեց, որ այս օրենքները հակահայկական են իրենց բնույթով: Ըստ նրա, բռնությունը դատապարտելի, քրեորեն հետապնդելի արարք է, եւ կապ չունի, բռնությունը փողոցում է տեղի ունենում, տանը, թե մի այլ վայրում: Նրա կարծիքով, արհեստածին է «ընտանեկան բռնություն» բառակապակցությունը: Ինչ վերաբերում է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին, Ծովինար Կոստանյանն անդրադարձավ օրենքի 4-րդ հոդված 4-րդ կետին, ըստ որի՝ «Երկու զուգընկերների միությունը, սեռական կապերը համարվում են ընտանիք»:

Բանախոսների փոխանցմամբ, ակնհայտ են միասեռական ընտանիքների ստեղծման միտումները լեգալացնելու փորձերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ