01 Մարտի, Saturday, 2025
KFC

Աշխարհի հնագույն ազգերից մեկին վերացնում են. խնդրում են օգնել եզդիներին

Թե գիտական, թե պատմական բոլոր հիմքերը կան` ասելու, որ 1915-1918 թվականներին եզդիների նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ում բարձրացվել է եզդիների ցեղասպանության մասին մինչև ապրիլի 24-ը համատեղ հայտարարության ընդունման հարցը: 

«Մենք երկու անգամ հանդիպել ենք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ և քննարկել եզդիների ցեղասպանության ընդունման հարցը: Մենք  համապատասխան փաստաթղթերը հանձնել ենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, և ասել են, որ այդ հարցն ընթացքի մեջ է»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ ինքը որպես պատմաբան զբաղվել է եզդիների ցեղասպանության վերաբերյալ հուշագրերով եւ գիրք է հրատարակել: Նա տեղեկացրեց նաեւ, որ ինքը 1996 -1997 թվականիներին երկու անգամ մեկնել է Թուրքիա, որտեղ թուրքերը և քրդերը կոտորել են եզդիներին:

«Տեղի բնակիչներն ինձ շատ մանրամասներ են պատմել, որոնք ես արձանագրել եմ: Բացի հայերից, ասորիներից, եզդիներից Օսմանյան Թուրքիայում 70 ազգեր են կոտորվել: Թուրքիան այսօր պետք է ամաչի ու ժխտողական քաղաքականություն չպետք է տանի»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Բանախոսն ասաց, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում եզդիների նկատմամբ դարձյալ  ցեղասպանություն է իրականացվել և 17 000 մարդ՝ այդ թվում հայեր ու ասորիներ կոտորվել են:

«Գոյություն ունեն մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններ, ինչո՞ւ են աչքներն ու բերանները փակել, ի՞նչն է պատճառը, որ այսօր աշխարհի հնագույն ազգերից մեկին վերացնում են: Ես խնդրում եմ հզոր երկրներին աջակցել եզդիներին: Մենք պահանջում ենք մեր եզդիական տարածքները»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Ասուլիսին ներկա Կոտայքի մարզի եզդիների համայնքի նախագահ Գոգո Ասոյանն էլ ասաց, որ իրենք խնդրում են բոլոր ազգերին աջակցել եզդիներին:

«Իսլամական այդ մտածելակերպով ինչ է՝ ուզում են ամբողջ աշխարհը մուսուլմանացնե՞ն»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ