03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գազի գինը հնարավոր է էժանացնել

Գազի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հնարավոր է գզի գինը իջեցնել և նա թվարկեց դրա հնարավոր տարբերակները: Արամ Մանուկյանը նախ ընդգծեց, որ գազի մուտքային գինը 189 դոլար է, որը քննարկման առարկա չէ, իսկ տեղափոխման ծախսերից հետո սպառողներին մատակարարվող գազի միջին գինը 311դոլար է:

«73% կազմում է գազի գինը սահմանի վրա, մնացածը բաշխվում է 5% կորուտների համար, որը մարժայում կազմում է 17 դոլար, 11%-ը շահագործման և պահպանման ծախսերն են՝ 14 դոլար, 4%-ը մաշվածությունն է 12 դոլար, և 23%-ը շահույթն է»,-ասաց նա և հավատացրեց, թե այստեղ էլ կարելի է խնայողություններ անել և գազի գինը կրճատել:

«Որքան շատ գազ մտնի, այնքան կորուստը շատ պետք է լինի, այս տրամաբանությունն է»,-ասաց նա և նշեց, որ ըստ այդմ էլ կորուստները քչացնելու շահգրգռվածություն չկա, փոխարենը կոնկրետ թիվ առաջարկեն, որ այդքան կորուստ համարեն, ինչպես միջազգային պրակտիկայում ընդունված է և որից ելնելով էլ հակված են կորուստները նվազեցնել:

 Մանուկյանի ելույթը կիսատ մնաց, քանի որ դահլիճում լռություն չէր: Մանուկյանը ԱԺ նախագահին հորդորեց դահլիճում լռություն պահպանել և նշեց, որ իր նշված թվերի արդյունքում է գազի գին ձևավորում, բայց դա պատգամավորերին չի հետաքրքրում: «էնքան լավն է, որ ես ինքնմոռացության մեջ էի ընկել»,-արձագանքեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ