03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Տո ռուսները հո փափախով թուրքեր չեն»

ՀՀ-ում սպառողները տարեկան 20 միլիոն դոլար վճարում են կորած գազի համար, սակայն 2012 թվականի տվյալներով ոչ մի ներդրում չի արվել՝ այդ կորուստները նվազեցնելու համար։ Այսօր ԱԺ-ում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մասին։ «Եթե ոչ մեկը կորուստների նվազեցման համար ներդրումներ չի անում, դա նշանակում է որ ինչ-որ մարդկանց ձեռք է տալիս, և այդ 9-10 միլիոնը գնում է ինչ որ մեկի գրպանը»։

Վերջինս անդրադարձավ նաև սպառողների մատակարարվող գազի կալորիականությանը՝ նշելով, որ ոչ մեկմ այդպես էլ ականջալուր չեղավ քաղաքացիների և քաղաքացիական նախաձեռնությունների այդ բողոքներին։ Անդրադառնալով Գազի հանձնաժողովի այն հայտարարությանը, որ նկարները և բույսերը ընդամենը 1,5 միլոն են, և դա թալան չէ՝ պատգամավորը շեշտեց. «Բա թալանն ուրիշ ի՞նչ կերպ է լինում։

 Կամ որ ասում եք գազի 20 տոկոսը թանկով ծախեցինք ռուսներին, գինն այդքան չէր։ Տո ռուսները հո փափախով թուրքեր չեն , որ դուք էլ ոնց ուզեք, ծախեք։ Նույնն է, որ մարդուն ասեք՝ շալվարդ թանկով ծախել եմ, է ինչ որ թանկով ծախել ես, մարդը տկլոր է, շալվար չունի»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ