18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Մայրաքաղաքում ընթանում են պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

Երևանի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ընթացքի մեջ են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների 2015 թվականի պարտադիր բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես իրականացվում են սալիկների փոխարինման, ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, մետաղյա կառուցվածքների ներկման և թարմացման աշխատանքներ: Նշենք, որ մայրաքաղաքում հաշվառված շուրջ 15 հազար օբյեկտներից քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների սխեմաներով շուրջ 4 հազարն ունեն նաև կանաչապատման համար նախատեսված […]

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն եռօրյա սուգ է հայտարարել 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի մահվան կապակցությամբ: Ըստ Դավութօղլուի` Դեմիրելը խորը հետք է թողել Թուրքիայի քաղաքական պատմության մեջ: Թուրքական «Hürriyet» պարբերականը տեղեկացնում է, որ վարչապետն այսօր այցելել է Դեմիրելի ընտանիքին՝ ցավակցություն հայտնելու: Դեմիրելի ընտանիքին տեղեկացրել է, որ նախագահների մահվան դեպքում ընդունված պետական կարգի համաձայն երկրում եռօրյա սուգ […]

Կարեն Կարապետյանը փոխանցել է ողջ աշխատավարձը

Այսօր «Սինեմա Սթար» կինոթատրոնի նախասրահում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները 300 հազարական դրամ հանձնեցին հանրապետության մանկատների  2014-15 ուստարվա բոլոր շրջանավարտներին: Այս ծրագիրը հիմնադրամի կողմից կյանքի է կոչվում արդեն ութերորդ տարին անընդմեջ: Ինչպես միշտ, այս ուսումնական տարվա սկզբին ևս մանկատների կողմից ստացվել են տվյալ ուստարվա բոլոր շրջանավարտների տվյալները, նրանց համար բացվել են քարտային հաշվեհամարներ, որոնց էլ համամասնորեն փոխանցվել […]

Նա լեգենդար մարդ է. Բորդյուժան՝ Սեյրան Օհանյանի մասին

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունիսի 18-ին Մոսկվա-Աստանա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին։ «Ես նրան անձամբ ճանաչում եմ։ Նա լեգենդար մարդ է, ով ողջ կյանքը նվիրել է Հայաստանին և ազգին ծառայելուն»,-հայտարարել է Բորդյուժան։

Երեւանի վտանգավոր վերելակների ցանկը

Երեւանում շահագործվող 4341 վերելակներից 50-ի դեպքում փորձաքննությունը տվել է բացասական եզրակացություն, հայտարարել է ՏԱԻՆ պաշտոնյան: Նախարարությունից մեզ տրամադրել են այդ ցանկը.  Դավթաշեն վարչական շրջան  2-րդ թաղամաս -21-րդ շենք, 22-րդ շենքի 1-ին մուտք, 4-րդ «բ» շենքի 1-ին եւ 2-րդ մուտք, 4-րդ թաղամաս-20-րդ շենք, 25-րդ շենք, 27-րդ շենք ( թե՛ մարդատար եւ թե՛ 2 բեռնատար վերելակ), 29-րդ շենք Էրեբունի վարչական շրջան Արցախի փողոց – 8.3-րդ […]

ԼՂ իրավիճակի սրման դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ ՀԱՊԿ-ից. Նիկոլայ Բորդյուժա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալն է,  հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ոչ մի այլ ինստիտուտ չպետք է մասնակցի այդ գործընթացին: Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին: Բացի այդ՝ պետք է ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, […]

ՀԲ. Հայաստանի տնտեսական աճի հաջորդ կանխատեսումն ավելի դրական կլինի

Այս տարի կանխատեսվող Հայաստանի տնտեսական աճի շուրջ Հայաստանի իշխանությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տարակարծությունները, կարծես թե սկսում են նվազել եւ մոտենալ միմյանց: Դրա հիմնական պատճառը հենց ինքն է` Հայաստանի տնտեսությունը, ավելի ստույգ` դրական տնտեսական ցուցանիշները այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում: Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, սակայն Համաշխարհային […]

Ինչու սպորտի նախարարը Բաքու չմեկնեց /վիդեո/

ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը հայ մարզիկների հետ Ադրբեջան չի մեկնել ոչ թե վախի, այլ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին նախարարն ասաց այսօր՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։ «Ես պատրաստակամ եմ հենց հիմա էլ գնամ, սպորտսմենները վախ չեն ունենում, ասեմ՝ իմանաք»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում անցկացվում են Եվրոպական Առաջին խաղերը, որին մասնակցում են նաև […]

Նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը

Նա Արեւմտյան Հայաստանի զավակն էր: Բայց այլ հողի անապատներում էր, աշխարհի մյուս ծայրում, որտեղ էլ կառուցեց իր կայսրությունը: Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների: Սակայն, ինչն ավելի կարեւոր էր ու մնայուն, նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը: Նրա համար ոչինչ անհասանելի չէր: Ամերիկյան անապատն իրեն էր պատկանում: Քըրք Քըրքորյանը մնաց Հայաստանի վերածննդի մեծ […]

Փոխնախարարը հավաստեց, որ բենզինը չի թանկանա

Բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը չի կարող էական ազդեցություն ունենալ դրանց գների վրա: Այս մասին Ազգային ժողովում «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է բարձրացնել վառելիքի տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ