04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

24 ամյա Գևորգը անչափահասին դրդել էր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մալաթիայի բաժնի ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել մայիսի 11-ից ՀՀ քրեական օրենսգրքի 165 հոդվածի (Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ին:

Խոշոր հրդեհ Մեղրիում. կա զոհ /լրացված/

Հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15:  Հրդեհի հետեւանքով մահացել է […]

Օձը տան պատի մեջ

Հունիսի 13-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի պատի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:  Հրշեջ-փրկարարները տան բակից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 

Մեր բերդը ներսից են գրավել, այլ ոչ թե դրսից.ազատամարտիկի ցավը/վիդեո/

«Իմ երեխաները դպրոցում գերազանցիկներ էին, բայց բարձրագույն կրթություն չստացան փողի պատճառով ու հիմա մեղադրում են ինձ»,-Henaran.am-ի  հետ զրույցում դժգոհություն հայտնեց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Ազատամարտիկը նշեց, որ իր երեխաները մեծանալով սկսել են մեղադրել իրեն, որ արյուն է թափել, բայց չի կարողացել ապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունը: Նրա փոխանցմամբ՝  եթե իր ժառանգները գնան Հայաստանից ինքը լռելու է: «Մեր […]

«Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով»

«Երևանյան ամառ 2015» միջոցառումների շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացվել են 19-րդ դարավերջի և 20-րդ դարի հայազգի շուրջ 20 լուսանկարիչների, այդ թվում` Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Արթո Գավուքի, Արա Գյուլերի, Հովհաննես Քյուրքչյանի, Գեղամ Թարվերդյանցի, Անդրանիկ Քոչարի աշխատանքները, ովքեր, հաստատվելով տարբեր երկրներում, կարճ ժամանակում իրենց տաղանդի և […]

Ռոման Ամոյանն առաջին հաղթանակն է գրանցել Բաքվում

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանն առաջին հաղթանակն է գրանցել։Այդ մասին հայտնել է Եվրոպական խաղերում հայկական պատվիրակության խոսնակ Կարեն Գիլոյանը։ «Ընդունեք շնորհավորանքներս: Առաջին հաղթանակն ունենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գիլոյանն ու լուսանկար հրապարակել։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարում Ռոման Ամոյանն իր առաջին մենամարտում 6:0 հաշվով հաղթել է պորտուգալացի Ժոաու Կարվալյուին: Կարեն […]

Հրաշքներ կկատարվեն միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն կոտրել իրենց կարծրատիպերը

Ֆեյսբուքի օգտատեր Ժորա Սարգսյանը իր էջում այսպիսի հղում է տեղադրել. 1. Սովորեք հաճույք ստանալ վատ եղանակից, հերթերից, խցանումներից, ցանկացած բացասական երևույթից և կենտրոնանալ միայն այդ ամենից օգուտ ստանալու վրա: 2. Երբ մարդիկ դադարում են պարզապես ցանկանալ ինչ-որ բան և սկսում են ձգտել դրան, ապա դա իրականություն է դառնում: 3. Ամենից դժվարը սպասելու կարողությունն է՝ միևնույն […]

Գյուլը դեմ է Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացմանը

Թուրքիայի նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլը խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո հեռախոսազրույց է ունեցել վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական «Zaman» պարբերականը հայտնում է, որ Գյուլը դեմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ համարելով, որ նման որոշում կայացնելը մեծ սխալ կլինի: «Այդ սխալը ԱԶԿ-ի համար ավելի […]

Արծիվ մեկ ջոկատի մահապարտը. կին ազատամարտիկի պատմությունը/վիդեո/

Լինելով որսորդի դուստր, երկու տղաների մայր` երիտասարդ կինը բավականին լավ էր տիրապետում զենքին: Պատերազմի դաշտում նա ուներ սեփական ինքնաձիգը ու թեև երկու որդիների ուղեկցությամբ Ջերմուկի դաշտերով ձիու սլացքը ոգեղեն էր, բայց նա գերադասեց գնալ Ղարաբաղ: Սուսաննա Գալստյանը, որը իր զենքն օգտագործելու տաղանդի շնորհիվ ստացավ Ռեմբո մականունը հետագայում ընդգրկվեց Արծիվ 1 մահապարտների ջոկատում: Երկու անգամ վիրավորվելուց […]

Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ

Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ. Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, Որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային Բոլոր վտանգներից ու փորձություններից, Խաղաղությամբ հասցնելով Առավոտյան այս ժամին Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ