04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Անդրուս Անսիփի հետ

Հունիսի 11-ին` Լյուքսեմբուրգում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ, Թվային միասնական շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփի հետ: Հանդիպմանը եվրոպական կողմից մասնակցել են ԵՀ Հաղորդակցությունների ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների հարցերի Գլխավոր տնօրինության տնօրեն Դեյվիդ Ռինգրոսը, տնօրինության միջազգային հարցերի պատասխանատու Վասիլիս Կոպանասը, իսկ հայկական կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, […]

Որոշ պարզաբանումներ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախումբն իր խորին մտահոգությունն է հայտնում Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթի ս.թ. հունիսի  8-ի թիվ 926 համարի խմբագրականում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ և ցանկանում է որոշ պարզաբանումներ տրամադրել այս կապակցությամբ: Առաջնահերթ հարկ ենք համարում ճշտել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախումբը հիմնվել և գործում է ոչ թե ՀՀ Սփյուռքի նախարարության, այլ Հայոց […]

Կարվի ամեն ինչ էլէներգիայի ինքնարժեքի իջեցման համար. էներգետիկայի նախարար

  ԱԺ-ում շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումները: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանըիր խոսքում նշեց, , որ ԱԺ-ում և հանրության տարբեր շրջանակներում բանավեճերը ցույց են տվել, որ այս հարցում անտարբեր մարդիկ չկան, ինչը հասկանալի է, քանի որ վերաբերում է յուրաքանչյուրիս: Սակայն  նախարարն ընդգծեց, թե պարզ է դառնում, որ փաստերը պակասում են, […]

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության պայքարը նոր թափ է ստանում

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը միացել է «Ոչ թալանին» նախաձեռնությանը և հնարավորինս պայքարելու են, որ էլեկտրաէներգիան չթանականա։  Սակայն մինչև էլեկտրաէներգիայի դեմ պայքարելը նրանք ունեն կառավարության հետ իրենց հաշիվները։ «Հունիսի 16-ին Մերգելյան ինստիտուտի մոտից ավտոերթ ենք անցկացնելու մինչև Ճանապարհային ոստիկանության շենք և ներկայացնելու ենք մեր պահանջները՝ վերացնել կարմիր գծերը, վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային […]

Գյումրին պետք է ստանձնի նաև մայրաքաղաքային գործառույթներ

Բազմաթիվ անգամներ մենք բարձրաձայնել ենք այն մասին, որ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման լավագույն միջոցը հարկային արտոնությունների սահմանումն է և ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծումը: Մեր հարևան Վրաստանը, արդյունավետ կերպով կիրառելով այս մեթոդը, դարձավ գործարարության համար առավել գրավիչ՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով Աջարիան: Մինչդեռ մեզանում ՀՀ Ֆինանսների նախարարությունը դեմ է Շիրակի մարզում հարկային […]

«Անբան Հուռին» /վիդեո/

Ներկայացվել է Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» համանուն հեքիաթի հինման վրա նկարահանվող մուլտֆիլմ-մյուզիքլի առաջին պաշտոնական թիզերը: Շուրջ 3 տարի տևած նկարահանումներից հետո «Մուլտարտ+» ստուդիան աշնանն ամբողջական մուլտֆիլմը կներկայացնի հանդիսատեսի դատին:  

«Հայաստանի հիշողությունը»՝ «Ինտերմուզեյ-2015» թանգարաններիմիջազգայինփառատոնում

Հունիսի 11-15-ը, Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում անցկացվում է «Ինտերմուզեյ-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությունով: Փառատոնին ներկայացված են Մոսկվայի, Ռուսաստանի Դաշնության մարզերի և այլ քաղաքների թանգարաններ: Փառատոնին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` կարևորելով պարբերական քաղաքական երկխոսությունը ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի […]

Ձերբակալվել է ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվության վարչությունը՝ հետեւյալ հաղորդագրությամբ. «Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ