Վթարված ինքնաթիռում 5 հայ է եղել /վիդեո/
Այսօր Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարի ենթարկված բեռնատար Ан-12 ինքնաթիռում հինգ հայ եւ մեկ ռուս է եղել։ Այդ մասին տեղի լրատվամիջոցներին ասել է Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է LifeNews-ը։
Նախնական տվյալներով՝ ավիավթարի արդյունքում 40 հոգի է մահացել, 3 հոգի ողձ է մնացել, որոնցից մեկը փոքր երեխա է։ Բացի այդ, տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ ինքնաթիռն ընկել է տեղի ֆերմաների վրա, ինչի արդյունքում զոհերի թիվը կարող է ավելանալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարի է ենթարկվել բեռնատար Ан-12 ինքնաթիռը։