25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չափավոր օգտագործել վերամշակված միս` քաղցկեղի վտանգը նվազեցնելու նպատակով

Վերջին օրերին Հայաստանի և արտերկրի լրատվամիջոցներում լայն արձագանք ստացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2015թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությունը, որն անդրադառնում էր վերամշակված մսի և կոլոռեկտալ քաղցկեղի միջև կապին: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառյությունը:

Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության զեկույցի հրապարակման շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով ԱՀԿ-ն ստացել է բազմաթիվ հարցումներ, մտահոգություններ և խնդրանքներ:

Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը ստեղծվել է 50 տարի առաջ Առողջապահության Համաշխարհային ասամբլեայի բանաձևի ընդունման հիման վրա: ԱՀԿ հովանու ներքո գործող անկախ այս կառույցի աշխատանքային ծրագրերը հաստատվում և ֆինանսավորվում են անդամ պետությունների կողմից:

Նշենք, որ գործակալության լայն արձագանք ստացած հրապարակումը հաստատում է ԱՀԿ 2002թ. «Սննդակարգ, սնուցում և քրոնիկական հիվանդությունների կանխարգելում» զեկույցի առաջարկությունները, որում մարդկանց խորհուրդ է տրվում չափավոր օգտագործել վերամշակված միս` քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու նպատակով:

Գործակալության վերջին ակնարկը մարդկանց չի հորդորում դադարեցնել վերամշակված մսամթերքի սպառումը, այլ նշում է, որ դրանց սպառումը նվազեցնելով կարող է նվազել կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը:

ԱՀԿ-ի կազմում գործող փորձագետների խումբը կանոնավոր զբաղվում է սննդակարգի և հիվանդությունների միջև կապի գնահատմամբ: 2016թ. սկզբին նախատեսվող հանդիպման ընթացքում մասնագետները հանրային առողջապահության տեսանկյունից կքննարկեն գիտության վերջին նվաճումների ազդեցությունը, ինչպես նաև կանդրադառնան առողջ սննդակարգին, մասնավորապես վերամշակված և կարմիր մսի, այլ մթերքների օգտագործմամբ պայմանավորված հարցերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ