20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կյանքի կկոչվեն մայրաքաղաքի համար կենսական մի շարք նոր ծրագրեր

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը. տեղեկացնում է  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 3 հարց. «Երևանի  քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի նախագիծը, ինչպես նաև  Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ  հարցերը:

Զեկույցներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Վահե Նիկոյանն ընդգծել է, որ 2016 թվականի զարգացման հիմնական ուղղությունների հիմքում Երևանի տարածքային համաչափ ու կայուն զարգացման շարունակականությունն է` նկատի ունենալով արդեն իրականացվող  և մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագիրը:

Ըստ այդմ,   հաջորդ տարի, եղած ծրագրերին զուգահեռ, կյանքի կկոչվեն մայրաքաղաքի համար կենսական մի շարք նոր ծրագրեր: Նիստում խորհրդի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկներն ու մոտեցումները: Օրակարգի երեք հարցերի նախագծերն էլ, խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ, կներկայացվեն հանրային քննարկման:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ