«Քարոզչական կեղտոտ տեխնոլոգիա»
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի վերջին հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխություններն իրականացվում են ԼՂՀ-ի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու համար, համարում է քարոզչական կեղտոտ տեխնոլոգիա, ուրիշ ոչինչ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը հարցադրում արեց ՝ ի՞նչ կապ ունի մի երկրի Սահմանադրությունն այլ երկրի տարածքային ամբողջականության հետ։
«Նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ եթե Սիրիայում ինչ-որ տարածքներ հանձնվեն, մենք ենք լուրջ ներդրում ունեցել՝ փոխելով Սահմանադրությունը։ Մենք որևէ ազդեցություն չենք կարող ունենալ որևէ երկրի տարածքային ամբողջականության վրա։ Այդ հայտարարությունը նույնիսկ տրամաբանության շրջանակներում չէ ու առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների հետ»,-նշեց Մելիքյանը։