18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վաղը զոհվածների աճյունները կտեղափոխվեն Երևան

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի կազմակերպած խորհրդակցությանը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Խորհրդակցության ընթացքում տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

Վթարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը, ապահովվել է անհրաժեշտ դեղորայքը:

Խորհրդակցությունից հետո Գագիկ Բեգլարյանն ու Արմեն Մուրադյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել վթարից տուժածներին, տեղում ծանոթացել իրավիճակին: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իրավիճակի մասին պարբերաբար զեկուցում է Հանրապետության Նախագահին և վարչապետին:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ վաղը՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները:

Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել:

Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեպքից ժամեր անց, ՀՀ վարչապետի որոշմամբ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Երեկ՝ վաղ առավոտից, Գագիկ Բեգլարյանը անմիջական կապի մեջ էր ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, ով հայտնել էր, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո:

Երեկ հրավիրվել է հանձնաժողովի երկու նիստ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Տուլա՝ տեղում համակարգելու աշխատանքները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ