05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմության միասնական շտաբի հայտարարությունը

Համացանցում տեղակայվել է տեսահոլովակ (https://www.youtube.com/watch?v=vhYP0noKgqo), որտեղ որպես Ուկրաինայում բնակվող և ազգությամբ հայ ներկայացող ոմն Ֆիլիպ Վարդանի Էկոզյանց կամ Ֆիլիպ Վարդան Մելիքսեդեկ, հանդես գալով իր և ենթադրյալ համախոհների անունից (խոսում է որպես որոշակի «մենք»-ի ներկայացուցիչ) ակնհայտորեն անուղղակի սպառնալիքներ է ուղղում Հայաստանի Հանրապետության ընդդիմության հասցեին:

Մասնավորապես՝ տեսահոլովակում հանդես եկող վերոհիշյալ անձնավորությունը, չլինելով ՀՀ քաղաքացի և չբնակվելով ՀՀ-ում՝ իրեն դիրքավորում է որպես ՀՀ-ում գործուն ազդեցություն ունեցող ուժի ներկայացուցիչ և անթաքույց ակնարկներ է անում այն մասին, որ ընդդիմության հրապարակային միջոցառումները կարող են հանգեցնել զոհերի ու մեր երկրի կործանման: Նրա այս արարքը նաև վկայում է այն մասին, որ նա սպառնում է միջամտել ՀՀ ներքին գործերին:

Այս ամենը կարող է նաև հիմնավոր կասկածներ առաջացնել, որ տվյալ անձնավորությունը և նրա ներկայացրած ենթադրյալ ուժը կարող են ահաբեկչական գործողություններ կազմակերպել և իրականացնել ՀՀ տարածքում: Նշված անձնավորությունը հայտնի է 2014 թ. սկսված ուկրաինական իրադարձությունների առնչությամբ իր նմանօրինակ քարոզչական գործունեությամբ ոչ միայն Յութուբում, այլև սոցիալական կայքերում

(https://www.facebook.com/%D0%A4%D0%B8%D0%BB%D0%B8%D0%BF%D0%BF-

%D0%92%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%BD-

%D0%9C%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BA%D0%B8%D1%81%D0%B5%D0%B4%D0%B5%

D0%BA-1431919773734512/?__mref=message_bubble,

https://www.facebook.com/profile.php?id=1795981399&__mref=message_bubble

https://twitter.com/melkced ):

Յութուբում և սոցկայքերի նրա էջերում հնարավոր է մեծ ծավալի տեղեկույթ ստանալ նրա գործունեության մասին, ինչը հայաստանյան պատկան մարմիններին վաղուց պետք է առիթ տար զբաղվելու մեր պետության ազգային անվտանգության և հասարակական կարգի համար հավանական վտանգներ պարունակող այդ գործունեության ուսումնասիրությամբ և այդ վտանգների նախականխմամբ ու կանխմամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել դրանց հնարավոր հետևանքների չեզոքացման նպատակով:

Այդ տեղեկույթից ակնհայտ է դառնում նաև, որ նշված անձնավորությունը գործում է որպես որոշակիորեն կազմակերպված և մեր ազգային շահերին հակասող շահեր հետապնդող տեղեկութահոգեբանական պայքարի համակարգի բաղադրիչ:

Մինչդեռ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նեյրոլինգվիստիկ ազդեցության անհեթեթ մեղադրանքով ընդդիմադիրներին քրեական հետապնդման ենթարկող այս մարմինները փաստացիորեն աշխատում են մեր պետականությունը քայքայող նույնաբնույթ գործունեությամբ՝ իրենց ռեսուրսների առյուծի բաժինը տրամադրելով վարչախմբի կառավարման պահպանման նպատակին:

Ավելին՝ վարչախումբը, որպես կանոն՝ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և նույն խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, իրականում ժողովրդի և պետության դեմ պայքարող պատկան մարմինների ղեկավարների, ինչպես նաև իրեն ծառայող զլմ-ների ու այլ տեղեկութային լծակների միջոցով ամեն ինչ անում է ընդդիմության, հատկապես՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, կերպարի հրեշացման և ընդդիմադիրների նկատմամբ հավանական բռնությունները հիմնավորելու և արդարացնելու նպատակով:

Ընդ որում՝ մեր ազգային շահերի դեմ գործող վերը նշված տեղեկութահոգեբանական պայքարի օտար համակարգի և վարչախմբի ներկայացուցիչների ու ծառաների քարոզչական հնարքները շատ առումներով այնքան նման են իրար, որ ակամա տպավորություն է առաջանում, թե դրանք եթե ոչ նույն համակարգին, ապա առնվազն նույն «դպրոցին» են պատկանում:

Մասնավորապես՝ երկուսն էլ օգտագործում են ստալինյան ժամանակներից մեզ որպես սև ժառանգություն մնացած տեղեկութահոգեբանական պայքարի այնպիսի հնարքներ, ինչպիսիք են լրտեսավախությունը, քաղաքական հակառակորդին որպես թշնամու գործիք ներկայացնելը, ժողովրդի իշխանության և մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ քամահրական վերաբերմունքը, կառավարող վարչախմբի կողմից ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառելու իրավունքի ճանաչումը և խրախուսումը, այլատյացությունը, արժանապատվության և ազատության նկատմամբ այսպես կոչված կայունության գերակայությունը:

Հատկանշական է, որ հայաստանյան վարչախմբի մոգոնած նոր սահմանադրության ԱՅՈ-ի քարոզչության մեջ նույնպես լայնորեն կիրառվում են այս հնարքները, իսկ կայունության գերակայությունը անգամ ներկայացվում է որպես այդ նոր սահմանադրությունն ընդունելու հայեցակարգին հիմնավորում:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը պատկան մարմիններից պահանջում է կատարել գործող սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված՝ ՀՀ ազգային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման ոլորտի իրենց գործառույթները, մասնավորապես՝ միջոցներ ձեռնարկել սույն հաղորդագրության մեջ նշված անձանց և կազմակերպությունների գործողություններից բխող հավանական վտանգները նախականխելու, կանխելու և դրանց հնարավոր հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ