19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Էդուարդ Շարմազանովը կմասնակցի Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:

Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, ինչպես նաեւ ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ԲՀ Ազգային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկիի հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ