10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ինչո՞ւ չկապարակնքեցին առանձնատունը /վիդեո/

Լրոգրողները խուզարկության ընթացքում չեն եղել Նորք Մարաշի առանձնատանը, բնակարան լրագրողները մուտք են գործել խուզարկությունից հետո առանձնատան տիրոջ թույլտվությամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ քրեական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե բեմադրության վարկածի կողմնակիցները բերում են մի քանի հիմնավորումներ, որոնցից մեկն այն է, թե ինչո՞ւ հանցավոր խմբավորման վնասազերծման դեպքի վայրը՝ […]

Ճանապարհային ոստիկանության նորամուծությունը

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը այսօր` նոյեմբերի 26-ին, Ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներով պայմանավորված` մայրաքաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ: Նման լուսարձակներ կան եվրոպական շատ երկրներում, ինչի շնորհիվ մութն ընկնելուն պես վարորդները մեքենաները վարելիս, երբ հասնում են հետիոտնային անցմանը, նկատում են լուսարձակներից արձակվող լույսը և ցուցաբերում են զգոնություն, […]

Ենթադրյալ ահաբեկիչներից մեկը հացադուլ է հայտարարել

Սույն թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբը այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք -Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված ձերբակալված և տվյալ ՁՊՎ-ում պահվող 18 ձերբակալվածների հետ:  Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Տեղեկացնում ենք, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման […]

Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ երկու օր առաջ Նորք Մարաշում ենթադրյալ զինված խմբի վնասազերծումն անլուրջ է եղել եւ նպատակաուղղված: «Համարում եմ, որ դրանք մանկական մակերեսային մոտեցումներ են: Եթե դրանք իսկապես հանցագործներ են, թող պատժվեն օրենքի ողջ խստությամբ, բայց կարծում եմ, որ անմեղության կանխավարկած է արդեն խախտվել»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ԱԱԾ-ի այդ քայլը […]

Էրդողանը չի զանգահարել Պուտինին․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սու-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը զանգահարել է Պուտինին, սակայն պատասխան չի ստացել։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թուրքիայի  նախագահի կողմից եղե՞լ է հեռախոսազանգ, թե ոչ, Լավրովն […]

Այն, ինչ տեսել եք, իրական է. ԱԱԾ /վիդեո/

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով երկու օր առաջ Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում հանցավոր խմբավորման անդամների ձերբակալմանը, զարմանալի և զավեշտի համարեց այն հայտարարությունները, որոնց համաձայն՝ տեղի է ունեցել բեմականացում առ այն, թե հիշյալ հանցավոր խմբի գործունեությունը փորձում ենք կապել ինչ-ինչ քաղաքական գործողությունների հետ: «Այն, ինչ տեսել եք, իրական է և համապատասխանում է […]

Նոյեմբերի 29-ից եղանակի փոփոխություն կլինի /վիդեո/

Մինչև նոյեմբերի 29-ի առավոտյան ՀՀ ամբողջ տարաքում հիմնականում առանց տեղումների եղանակ կլինի. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը. «Մինչև ամսի 29-ը հնարավոր է փոփոխական ամպամածություն կլինի: Հնարավոր է` աննշան թույլ տեղումներ: Իսկ նոյեմբերի 29-ի օրվա 2-րդ կեսից ամբողջ հանարպետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո: Լեռնային շրջաններում տեղումները […]

Նախագահն ընդունել է գլխավոր դատախազին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված ՀՀ դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար: Այս մասին տեղեկացնում են նախագահականից: Գլխավոր դատախազը երկրի ղեկավարին զեկուցել է, որ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, բուն հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների […]

Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև երկոսխություն կա /վիդեո/

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀ նախագահին ուղղված դիտարկումներին` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հրաժարվելու կամ հանրաքվեն կեղծելու որեւէ մտադրությունից զերծ մնալու. «Ես նման կոչ կամ խնդրանք չեմ անում, հայ ժողովրդի պահանջը լրիվ այլ դաշտում է»,-ասաց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ԱԳ նախարարի կաբինետը ղեկավարած Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ առաջին […]

«Ոտքդ խերո՛վ լինի, Արփինե ջան»/ֆոտո/

Այսօր երկրապահ կամավորների միության նախագահ, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանը և ՀՀ արդարադատության նախարարը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Տեղից Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ  գեներալ Գրիգորյանը   դիմավորելով  նախարարին, ասաց. «Ոտքդ խերո՛վ լինի, Արփինե ջան»: Այնուհետև նախարարը և գեներալը շրջեցին ԵԿՄ վարչությունում, այցելեցին Երկրապահի թանգարան: Մինչ հուշագրի ստորագրումը` գեներալն ու նախարարը մեկական մոմ վառեցին Երկրապահի մատուռում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ