13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայկական պանրի համը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում Հանրապետությունից արտահանվող՝ վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի վրա:

«Լրահոսում շարունակվում են շրջանառվել տեսակետներ այն մասին, որ Հայաստանից այսօր պանիր չի արտահանվում ՌԴ՝ չնայած որ ծառայությունը հայկական պանրի արտահանման վերաբերյալ վերջին օրերին հրապարակել էր տվյալներ»,- ասված է ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւս մեկ անգամ հավաստիացնում է, որ ժամանակավոր արգելքը չի խոչընդոտել Հայաստանից որևէ ապրանքատեսակի արտահանմանը: Հունվարի 20-ից՝ արգելքը կիրառելուց հետո, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 408 տոննա 757 կգ պանիր, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է 123 տոննա 299 կգ պանիր:

Հունվարի 26-ին նմանօրինակ պարզաբանում էր տարածել ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը՝ տեղեկացնելով, որ պանրի արտահանման նկատմամբ սահմանափակում չկա և որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ արգելքը գործել է նաև նախկինում:

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ