18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վիրաբույժը խուճապի է մատնվել եւ թողել է հիվանդին վիրահատական սեղանին

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ 40-ամյա Անդրեյ Սոկոլովը մահացել է այն բանից հետո, երբ վիրաբույժը նրան թողել է վիրահատական սեղանին ու հեռացել, գրում է LifeNews-ը։

Ինչպես պարզվել է, տղամարդը դիմել է հիվանդանոց, քանի որ շնչելու հետ խնդիրներ է ունեցել։ Բժիշկը նրան խորհուրդ է տվել քթի միջնապատն ուղղելու վիրահատություն անցնել։

Տղամարդը հանձնել է բոլոր անալիզներն ու պատրաստվել վիրահատության, բժիշկը զգուշացրել է նրան, որ այն ընդամենը 20 րոպե է տեւելու։

Ինչպես պատմում է Անդրեյ Սոկոլովի կինը, բժիշկը վիրահատարանից միայն մեկուկես ժամ հետո է դուրս եկել, ասել, որ ամեն ինչ բարեհաջող է անցել եւ արագ հեռացել։ Իրինան 2 ժամ սպասել է, ամուսնուց ոչ մի լուր չի ստացել։

«Որոշ ժամանակ անց բուժքույրը դուրս եկավ վիրահատարանից ու սկսեց գոռալ, օգնություն կանչել, թե թթվածին է պետք։ Նա 10 րոպե հետո գտավ թթվածնով լի սրվակների սենյակի բանալին ու վազեց վիրահատարան»,- պատմում է Իրինան, ում ասել են, թե ամուսնու հետ ամեն ինչ կարգին է, բայց նրան պետք է վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։

Ավելի ուշ կնոջն ասել են, որ ամուսինը մահացել է։ Հարազատները վստահ են՝ տղամարդը մահացել է, քանի որ վիրաբույժը, տեսնելով, որ ինչ-որ բան սխալ է արել, խուճապի է մատնվել ու թողնելով հիվանդին վիրահատական սեղանին՝ հեռացել։ Ինքը՝ բժիշկն էլ ասում է՝ տղամարդը անեսթեզիոլոգի մեղքով է մահացել՝ վերջինը անզգայացնելիս ինչ որ օրգան է վնասել, ու տղամարդը խեղդվել է սեփական արյունից։

«Ես հեռացա, որովհետեւ այնտեղ էլ անելիք չունեի, չէի կարող վերակենդանացնել հիվանդին»,- առանց շփոթմունքի իր արարքը բացատրել է բժիշկը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ