19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ուզում եմ տեսնել ձեր էմոցիաները

Հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Հայաստանում է։ Նա պատրաստվում է մասնակցել նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» սառցե շոուին, որը հատուկ հայ հանդիսատեսի բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը: Այսօր Եվգենի Պլուշչենկոն հանդիպել է հայ լրագրողների հետ, որի ընթացքում նշել է, որ  Երևանում  բոլորովին նոր ծրագիր է պատրաստվում ցույց տալ։ 2,5 ժամ […]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում պետք չէ շտապել. Մամեդյարով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում պետք չէ շտապել։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Մամեդյարովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: «Համանախագահները Երեւանում կլինեն հոկտեմբերի 26-ին, իսկ 28-ին` Բաքվում: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման վայրի եւ ժամկետի հարցում շտապել պետք […]

Երևանում ծնվել է 928 երեխա

Հոկտեմբերի 2-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 77232 քաղաքացի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 928 երեխա՝ 493 տղա և 435 աղջիկ։

Նևրոզներից չեն մահանում. սեքսապաթոլոգ/վիդեո/

«Նևրոզները դասվում են նեյրո-հոգեկան հիվանդությունների շարքին: Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է ու չկա որևէ օրգանական ախտահարում : Այսինքն` այստեղ չկա որևէ օրգանական խանգարում, ասենք՝ արյան շրջանառության խանգարում կամ ուղեղային տրավմաներ չկան, ինֆեկցիաներ չկան, ուռուցքային պրոցեսներ չկան: Այստեղ` միայն ֆունկցիան է խանգարված»,-լրագրողների հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Զաքարյանը նշեց, որ նևրոզը առաջանում է հիմնականում սթրեսի […]

Գալուստ Սահակյանը Կանադայի Սենատի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի Սենատի խոսնակին հանդիպման համար և փաստել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ […]

Հարկային օրենսգիրքը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը

Ֆինանսների նախարարությանը կից Հարկային խորհրդում քննարկվել է Հարկային օրենսգրքի նախագիծը, որը հաստատվել է Կառավարության նիստում` հոկտեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կարևորելով խորհրդի ակտիվ մասնակցությունը նախագծի վերջնական մշակման գործընթացին, ընդգծել է, որ հարկային օրենսգրքի մշակումը և կիրառումը կարևոր ներդրում կլինի հայաստանյան հարկային համակարգի հետագա […]

ՍԴ-ն կվերանայի ԶԼՄ-ների դեմ կայացրած վճիռը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է իր որոշումը «Հրապարակի» և iLur.am-ի գործով՝ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանիև Արայիկ Ղազարյանի դիմումի հետ կապված: Դիմումի նպատակն էր պարզել այն նորմերի սահմանադրականությունը, որոնց հիման վրա պարտադրվել է լրատվամիջոցներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը: ՍԴ-ն որոշեց՝ դատարանի վճիռները՝ բացահայտելու տեղեկատվության աղբյուրները, ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ […]

Բաղրամյանի գործի վերաբացումը վախեցնելու նպատա՞կ ունի

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում հունիսի վերջին բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի վերաբացումը համարում է քննչականի կողմից հերթական անգրագիտության դրսևորում: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է, որ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է «խուլիգանության» հոդվածով հարուցված գործի վարույթը կարճելու՝ Քննչական կոմիտեի քննիչի ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Ցուցում է տրվել […]

Ալինա Կաբաևայի անսպասելի նվերը

Նախկին սպորտսմենուհի, այժմ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան Նաբերեժնիե Չելնիից մի բազմազավակ ընտանիքի տուն է նվիրել։ 44-ամյա Օքսանա Ռիժկովան, ով 5 երեխաների մայր է, երկար ժամանակ հերթագրված է եղել՝ բնակարան ստանալու համար, սակայն վերջին պահին հերթից դուրս է մնացել, գրում է live-smi.ru-ն։ Վրդովված կինը հացադուլ է հայտարարել։ Այս մասին իմացել է Կաբաեւան եւ ընտանիքին  13 […]

Ստորագրվել է Երևանի լուսավորության ապահովության վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիր

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է` Երևան քաղաքում ունենալ Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, նախատեսվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված