27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քառասունօրյա «սուգ»՝ «Հայանտառ»-ում

Անակնկալ ձեւով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնում նշանակված եւ ընդամենը երկու ամիս աշխատած Տիգրան Խաչատրյանը (Սյունիքի մարզպետի որդին) նույն կերպ էլ հեռացավ վերոհիշյալ պաշտոնից:

Հիշեցնենք, որ նշանակումից հետո, երբ կարծիքներ շրջանառվեցին, թե «Հայանտառ»-ում նրա նմաններն են աշխատում, այդ պատճառով էլ մեր կանաչ զանգվածն (անտառներն) այս օրին է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը շտապեց պարզաբանել. «Տիգրան Խաչատրյանն ունի համալսարանական տնտեսագիտական կրթություն, ավարտել է Գորիսի համալսարանը, նաեւ` Սանկտ Պետերբուրգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ չունի, նրա աշխատանքը քաղծառայություն չի, նա օգնական է: Իր աշխատանքային գործունեության ընթացքում կատարելու է իմ հանձնարարականները տարբեր հարցերով: Քանի որ երիտասարդ մասնագետ է նաեւ տնտեսագիտական խնդիրներով, գնումների խնդրով է հիմա խորանում: Առաջիկայում կուղարկենք նաեւ դասընթացների` գնումների մասով: Միաժամանակ, քանի որ օգնական է, տարբեր հարցեր կան, հանձնարարականներ են տրվում, եւ ինքը բարեխղճորեն կատարում է»:

Մինչ օրս ոչ ոք չի մեկնաբանել, թե ինչու Սյունիքի մարզպետի որդին այլևս չի ցանկացել աշխատել «Հայանտառ»-ում, բայց շշուկներ են պտտվում, որ մարզպետի որդին հենց «օգնական» անունից է վրդովվել եւ հայտարարել, որ իրեն հարիր չէ այդ հաստիքը. «Բա շրջապատումս ի՞նչ կասեն՝ օգնական եմ»:

Երկու ամիս առաջ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով Տ. Խաչատրյանի մասին շատ ջերմ էր խոսել եւ ինչ-որ տեղ էլ զարմացել, որ նման բաներ են գրվում վերջինիս դաժանությունների մասին, այսօր չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ աշխատավայրից պատասխանում են` տեղում չէ, հավանաբար` քառասունօրյա լռություն կպահպանեն, մինչեւ որոշեն, թե ինչ են ասելու:

Գ.Ն.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ