10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մոսկվան «թքած ունի»

Նոյեմբերի 26-ին քաղաքագետների միության կողմից հրավիրված ընդդիմադիր ուժերի առաջնորդների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկմանը հրավիրված էին նաև օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները: Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Դյոմկինը քննարկման ողջ ընթացքում քնած էր: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնյան այդպես էլ չլսեց հայ ընդդիմադիրների ելույթները`, թե ինչ ճանապարհով պետք է ազատվել «ռեժիմից և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանից»: Քաղաքական առումով ի՞նչ ասելիք ունի այս հանգամանքը՝ դատեք […]

Հարձակման թիրախում` նախագահականը. Ժողովուրդ

Նախօրեին Երեւանի Նորք-Մարւսշ վարչական շրջանում հանցավոր խմբավորման բացահայտման լուրին հաջորդած հասարակական արձագանքը Հայաստանի իշխանական համակարգի եւ իրավապահների վերջին մեկուկես տասնամյակի գործունեության ամենավառ գնահատականն է: Փաստորեն, ոչ ոք իրավապահ­ների հաղորդած տեղեկությանը չի հավատում, եւ բոլորը փորձում են հասկանալ, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս անգամ ինչ խարդախություն են փորձում գլուխ բերել, եւ ընդդիմադիրներից ում դեմ է այն […]

Շանս, որ պետք է օգտագործել. Ժողովուրդ

Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն արդեն իսկ սկսում է ազդել երկու երկրների տնտեսական հա­րաբերությունների վրա: Մասնավորապես Ռուսաստանն արդեն սկսել է տարբեր պատճառներ փնտրել` թուրքական ապրանքնե­րի մուտքը ռուսական շուկա արգելելու համար: Ինչպես հայտնի է` արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելուց հետո այդ երկրի շուկայում հայկական ապրանքների հիմնական «խոչընդոտը» դարձել էին հենց թուրքական ապ­րանքները: Հայաստանի արտադրողները փաստացի չէին […]

Մոսկվան ու Փարիզը համատեղ կպայքարեն ԻՊ-ի դեմ /վիդեո/

Նախօրեին Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Երեք ժամ տեւած բանակցություններից հետո նախագահներն ամփոփել են արդյունքները։ Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են, որ Մոսկվան ու Փարիզը համատեղ կպայքարեն ընդհանուր սպառնալիքների դեմ։ Պուտինը ասել է, որ Ֆրանսիայում կատարված ահաբեկչական գործողությունները, ինչպես նաեւ ռուսական A321 ինքնաթիռի հետ կապված ահաբեկչությունը ստիպում է միավորել […]

Նոր տարուց առաջ. Իրավունք

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժո­ղովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ Ամանորին ընդա­ռաջ կվերահսկեն այն ոլորտները, որտեղ կան խոշոր դիրք ունեցող ընկերություն­ներ` գների արհեստական աճը կանխելու համար. «Այդ ոլորտները մշտապես գտնվում են հանձնաժողովի տեսադաշ­տում, եւ մենք հետեւում ու ուսումնասի­րում ենք այդ ընկերությունների գնային քաղաքականությունը: Եթե չարաշահման ազդակներ են լինում, ապա հանձնաժողո­վը խորացնում է ուսումնասիրությունները: Իսկ մնացած […]

Ատելության վիրուս. Իրավունք

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այն­քան ավելի են մոլեգնում կրքերը: Մեծ թվով տարբեր տրամաչափի եւ տեսակի խաղացողներ և քարոզիչներ ջանք ու եռանդ չեն խնայում բորբոքելու բացասական հույզերը, ներարկելու այնպիսի թույն, ինչպիսին է ատելությունը: Կույր և իռացիոնալ: Անգամ աոավելագույնս սեւ գույնը խտացնելու նպատակով բուն հանրաքվեն էլ  պիտակել են «ուրբաթ» 13-ի պրոբլեմ»` նկատի ունենալով, որ նույնականացման քարտերով քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն […]

Որքա՞ն գումար հավաքվեց «Մեր տունը» խորագրով դրամահավաքին

ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում երեկ երեկոյան մեկնարկած  «Մեր տունը» խորագրով դրամահավաքի շրջանակներում հանգանակվել է  10,378,465 ԱՄՆ դոլար։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոնի այս տարվա դրամահավաքի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին: Հեռուստամարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, և շարունակվել մինչև առավոտյան ժամը 10:00-ն: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը […]

Տեր-Պետրոսյանի զգուշացնող «մեսիջները» Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ին հանդես է եկել սահմանադ­րական բարեփոխումների հան­րաքվեից հրաժարվելու կամ հան­րաքվեն կեղծելու որեւէ մտադրու­թյունից զերծ մնալու կոչով` այն ուղղելով Սերժ Սարգսյանին, եւ ասելով` սա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավե­լու միակ միջոցն է: Ամենաուշագրավն այստեղ այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի եւ անուղղակի կերպով այդ մարտահրա­վերների աղբյուր է դիտում օրինակ` Ռուսաստանը, հայտարարելով, որ […]

Ովքեր են ահաբեկչության մեջ մեղադրվողների ծնողները. Ժամանակ

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-Ն տեղեկություն տարածեց, որ Նորք-Մարաշ համայնքում վարձակալված տանը կալա­նավորվել են ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի 10 ան­դամներ: Թե հատկապես ում դեմ էին պատրաստվում ահա­բեկչություն իրականացնել խմբի անդամները՝ մինչեւ հի­մա պարզ չէ: Բայց պարզ է, որ այդ խմբի երեք անդամներ` Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Ավետիս Բարոյանը եղել են համագյուղա­ցիներ եւ բնակվում են Արմավի­րի մարզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ