20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Մշնախի սպառած հոսանքի գինը կազմել է ավելի քան 7 մլն դրամ. Ժողովուրդ

ՀՀ գերատեսչությունները սկսել են հերթով վճարել իրենց կոմունալ ծախսերը։ Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ընթացիկ ամսում ՀՀ մշակույթի նախարարությունը պետբյուջեից շուրջ 7 մլն 700 հազար դրամի կոմունալ ծախսեր է վճարել։ Մասնավորապես, 426 հազարը կազմել է նախարարության ջրի վարձը, իսկ 7 մլն 272 հազար դրամն էլ կազմել է սպառված էլէներգիայի վճարը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայկական պանրի առեղձվածը Ռուսաստանում. Հայկական ժամանակ

Վերը բերված լուսանկարը ակտիվորեն շրջանառվում է սոցցանցերում: Ընդ որում լուսանկարի սկզբնաղբյուրը ռուսաստանցի օգտատերերն են: Լուսանկարից ակնհայտ է դառնում, որ սա մեր աչքին հարազատ, մեր խանութներում վաճառվող սովորական պանիր է: Սակայն պիտակի վրա գրված է, որ դա «պանրանման մթերք», որը արտադրված է Հայաստանում: Ռուսաստանցի օգտատերերի մեկնաբանություններում կարմիր թելով անցնում է այն «գաղափարը» թե տեսեք, ինչով ենք […]

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահն անհետացել է. Հրապարակ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն անհետացել է: Մեր տեղեկություններով, նրա պաշտոնանկության պատճառը «մութ» պատմություններն են, «վերեւների» համբերության բաժակը լցվել է, կանչել են, ասել. դիմումդ գրի՝ գնա, վերջինս էլ արձակուրդ գնալու դիմում է գրել: Արձակուրդի մեջ կգտնվի մինչեւ մարտի 17-ը, իսկ հետո չի վերադառնա աշխատանքի: Այժմ դատական համակարգն ընկած՝ Ուզունյանին է […]

Խոշոր հարկատուների վճարած հարկերն իրականում պակասել են 18 միլիարդ դրամով. Ժողովուրդ

2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»–ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր և տուրքեր է վճարել պետբյուջե, անցած […]

Ադրբեջանի նոր գրոհը Հայաստանի դեմ. Հայկական Ժամանակ

«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու համար նախօրեին Ստրասբուրգում ընդունված հակահայ բանաձևում մեծ տեղ Է թողնված, որն ադրբեջանական պատվիրակությունն առաջիկայում թերևս մեծ ջանասիրությամբ կօգտագործի։ Դատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ։ Նման մտավախություն ունեն մեր պատվիրակության անդամները։ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևի 8-րդ կետում խստորեն դատապարտելով ՀՀ […]

Ղազախստանում հիվանդ երեխայի տեղափոխող ուղղաթիռ է կործանվել

Ղազախստանում MD-600 ուղղաթիռ է կործանվել, որը պետք է հիվանդ երեխային հասցներ հիվանդանոց։ Ուղղաթիռում 5 հոգի են եղել՝ օդաչուն, բժիշկը, ֆելդշերը, մի քանի ամսական երեխան ու նրա մայրիկը։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։ Ամենայն հավանականությամբ՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն էին։

Երկնքի եւ գետնի պես․ ռուս աստղերը կարիերայի սկզբում եւ հիմա /ֆոտոշարք/

Ժամանակը փոխվում է, մարդիկ՝ նույնպես, հատկապես երբ խոսքն արտաքինի մասին է։ Ահա ինչպիսին էին ռուսական շոու-բիզնեսի աստղերը իրենց կարիերայի սկզբում եւ այսօր։ Միխայիլ Բոյարսկի Սոֆիա Ռոտարու Նադեժդա Բաբկինա Վլադիմիր Կուզմին Իրինա Ալեգրովա Գլյուկոզա   Յուրի Շատունով Նատալի   Անի Լորակ Զեմֆիրա Տատու Լադա Դենս Ալլա Պուգաչովա Դեցլ Լեւ Լեշչենկո  

Մեղադրանք է առաջադրվել թիվ 5/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 5/21 ընտրատեղամասում  երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ թիվ 5/21 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Արտաշես Թարխանյանի,Վահագն Դանիելյանի և Ալբերտ Սահակյանի փոխարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված