18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Միրաբ» ընկերության պատվիրակությունը հյուրընկալվել է գյուղնախարարությունում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը,որը գլխավորում էր ընկերության հիմնադիր տնօրեն Մորթեզա Թավաջոհը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսականհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ինչպես տեղեկացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից է հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են ընկերության գործունեությունը, որի հիմնական ուղղվածությունը տարբերտրամաչափերի փականների արտադրությունն է, որոնք օգտագործվում են նաև գյուղատնտեսության բնագավառում: Պարոն Թավաջոհըտեղեկացրել է, որ գործունեության 35 տարվա ընթացքում «Միրաբ» ընկերությունն ունեցել է զգալի հաջողություններ, Գերմանիայում գործում է մասնաճյուղ,  աշխարհի 14 երկրներում ունեն  ներկայացուցչություններ և ներկայումս արտադրանքը մեծ պահանջարկ էվայելում:

Ընդգծելով, որ ընկերության նախորդ տարվա արտադրանքի մեծ մասն ուղղվել է Իրանի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում ոռոգմանկաթիլային համակարգին անցնելու ուղղությամբ` պարոն Թավաջոհը վստահություն է հայտնել, որ իրենց արտադրանքը կարող է հետաքրքրել նաև հայկական շուկային: Այս կապակցությամբ նա ցանկություն է հայտնել Հայաստանում ևս կազմակերպել փականների արտադրություն:

«Նման արտադրության կազմակերպումը մեր երկրում շատ կարևոր է, իսկ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունըԵվրասիական տնտեսական միությանը, կարծում եմ, որ մեր երկիրը կարող է հարմար հարթակ հանդիսանալ ընկերությանարտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու համար», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Տեղեկացնելով, որ վերջին տարիներին Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել արտասահմանյան ներդրումների և երկրում նոր բիզնես սկսելու համար` նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին ՀՀ-ումփականների արտադրության կազմակերպման գործում:

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հյուրերին հանգամանորեն ուսումնասիրել հայկական շուկան և ոռոգման համակարգում առկա խնդիրները` հետագայում արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ