25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստորագրվել է ՀՀ և Մակաոյի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր

Փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրվել է ՀՀ Կառավարության և ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր։

Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։

Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը, փոխադարձ ներդրումային հնարավորություններին, պաշտոնական պատվիրակությունների հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Մակաո կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Մակաոյի կառավարության առևտրի և ներդրումների խթանման ինստիտուտի նախագահ Ջեքսոն Չանգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Մակաոյում կազմակերպվող ցուցահանդեսների, տոնավաճառների և տարաբնույթ համաժողովների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շուրջ տեղեկատվության փոխանակման, պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ