26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համայնքային ընտրություններին պատրաստվելիս

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 2016թ. փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:

2016թ. փետրվարի 4-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 61 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու:

Արդյունքում` Թումանյան, Տաթև և Դիլիջան համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 6 և ավագանու անդամի 58 թեկնածու:

2016թ. փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ տեղական հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ