17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ կհստակեցվի կոալիցիայի հարցը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: Նա նշեց, որ համագործակցությունը լավ փուլում է, բայց դեռ պորտֆելների հարց չի քննարկվել, առաջիկա մի քանի օրերի ընթացքում բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն:

Հարցին, թե ՀՀԿ առաջիկա նիստի ընթացքում հնարավո՞ր է որոշակիություն տրվի այդ հարցին, Բաղդասարյանը պատասխանեց, որ պետք չէ շտապել:

Հարցին՝ ՏԿԱԻՆ նախարարությունն անջատվելու է, և խոսվում է Արծվիկ Մինասյանի ու Դավիթ Լոքյանի թեկնածությունների մասին, նա արձագանքեց, որ առաջին անգամ է լսում այդ նախարարության անջատման մասին, ապա ասաց` խոսակցություններով չի առաջնորդվում, այլ միայն փաստերով:

Հարցին` նրանց տեսնո՞ւմ եք` որպես նախարար, պատասխանեց. «Ես բոլորի մեջ տեսնում եմ նրանց հնարավորությունները, ուժերը: Նրանք բավական կայացած մարդիկ են: Պարզապես պետք է քննարկվի այդ հարցը: Խոստանում եմ հետո մանրակրկիտ ասել`ով և ինչու»:

Հարցին` ինչի՞ շուրջ եք համագործակցում, եթե ոչ` պորտֆելների, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Ամբողջ կոալիցիայի իմաստը դա՞ պետք է լինի, ինձ համար դա ամենավերջնական խնդիրն է»:

Պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ին ինչո՞ւ են լուսանցքում թողել, Բաղդասարյանը նշեց. «Մեր դռները բաց են բանակցությունների համար, մենք բոլորին ենք առաջարկել: Ի՞նչ է` գրավոր, հատուկ առաջա՞րկ են ուզում: Մենք ասում ենք` ով բանակցում է, մեր դռները բաց են, կարող են գալ, քննարկենք»:

«Դաշնակցությունն իր ոտքո՞վ է եկել» հարցին, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Դաշնակցությունն ուրիշի ոտքի կարիքն ունի՞: Մեր հորդորին արձագանքել է Դաշնակցությունը, և մենք բավական երկար քննարկումների մեջ ենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ