Չղջիկների որս. «Բարսելոնան» փոշիացրեց Վալենսիային/վիդեո/
Իսպանական ֆուտբոլի այժմյան գլխավոր դրոշակակիր կատալոնական «Բարսելոնան» երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում սպասում էր լուրջ մրցակցության «Վալենսիայից»: Սակայն իսպանական դասական դիմակության փոխարեն աշխարհն ակատես եղավ ակումբներից մեկի տոտալ հեգեմոնիային և մյուսի գլխովին կործանմանը:
Արդեն 29-րդ րոպեին «Կամպ Նոու» ստադիոնի լուսատախտակին վառվում էր 3-0 հաշիվը: Լուիս Սուարեսի դուբլն ու Մեսսիի մեկ գնդակը «Վալենսիայի» ծաղրի երեկոյի միայն առաջին ակորդն էր: Առաջին կեսի վերջում համեստ ու անպաշտպան «չղջիկներին» չխղճաց անգամ գլխավոր մրցավարը՝ խաղադաշտից հեռացնելով Շկոդրան Մուստաֆիին՝ «Վալենսիայի» դարպասին նշանակելով 11 մետրանոց հարված: Հուրախություն հյուրերի, գնդակին մոտեցավ Նեյմարը: Բրազիլացու և Վալենսիայի դարպասպահ Մետյու Ռայանի դիմակայությունում հաղթեց դարպասաձողը:
Չիրացրած 11 մետրանոցը, հավանաբար ավելորդ զայրույթ առաջացրեց «Բարսայի» տղաների շրջանում: Ավելի ճիշտ նրանցից երկուսի՝ Լեո Մեսսիի ու Լուիս Սուարեսի: Մինչև հանդիպման ավարտը նրանք շարունակեցին իրենց գոլային ռմբակոծությունը: Արդյունքում հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչն արձանագրեց Բարսելոնայի գերխոշոր ու վստահ հաղթանակը՝ 7-0: Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Լեո Մեսսին դարձավ հետ-տրիկի, Սուարեսը՝ պոկերի հեղինակ: Պատասխան հանդիպումը, որի անցկացման կարիքն անգամ չկա, կկայանա 1 շաբաթ անց՝ Վալենսիայի «Մեստալիա» ստադիոնում: