17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Թուրքական ուղղաթիռի՝ ՀՀ սահմանը հատելուն հայկական կողմի պատասխանը. Ժամանակ

«Երկու շաբաթ առաջ թուրքական ռազմական ուղղաթիռը 2-4 րոպե տևողությամբ խախտել էր հայ-թուրքական սահմանը։ Երեկ հայտնի դարձավ, որ թուրքական ռազմական ուղղաթիռների սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102–րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները։ Ըստ ռուսական զինվորականությանը մոտ կանգնած աղբյուրի՝ թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական Mиг– 29 օդանավը, […]

Ո՞վ կփոխարինի Տիգրան Սարգսյանին.ՀԺ

«ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, թե ով կարող է փոխարինել Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում։ Թեկնածուների թվում այս պահին ամենահավանականը դիտվում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով, որ իշխանության ամենաբարձր օղակների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց […]

Ինչու է Արթուր Բաղդասարյանը խառնվել իրար. Հրապարակ

«Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները որոշել են Վիկտոր Խրիստենկոյին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանով։ Սակայն այս պաշտոնի շուրջ նախապես «գզվռտոց» կար։ Մեր տեղեկություններով՝ այս պաշտոնի համար պայքարում էր ՕԵԿ ղեկավար, իրեն ընդդիմություն հռչակած Արթուր Բաղդասարյանը։ Այդ պաշտոնին հասնելու համար […]

Ավելի քան 100 մտավորականներ Թուրքիայից բողոք-նամակով դիմել են Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ավելի քան 100 գիտնականներ նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նախքան նրա այցը Թուրքիա: Նամակում գիտնականներն իրենց դժգոհությունն են արտահայտել Էրդողանի վարած քաղաքականության և Թուրքիայում տիրող իրավիճակի կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքի համաձայն՝  թուրք գիտնականները Գերմանիայի կանցլերի ուշադրությունը հրավիրել են Թուրքիայում լրագրողների հանդեպ կիրառվող բռնությունների և գրաքննության, Էրդողանին […]

Հավատքո´վ բուժվիր

«Վե´ր կաց, վերցրո´ւ քո մահիճը և գնա´»: Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց մահիճը և ման էր գալիս» (Հովհ. 5:9): Հիսուս եկել էր ծառայելու, հրաշագործու-թյունների և բժշկությունների ճանապարհով ցույց տալու Իր աստվածային զորությունն ու մարդկանց առաջնորդելու դեպի Լույս, դեպի Ճշմարտություն, դեպի առավել Կյանք և վերջապես, դեպի Աստված: Երբ Նա շրջում էր գյուղից-գյուղ, ավանից ավան, հրեաների […]

Կազմակերպված խոշոր չափերի գողություններ Գյումրիում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Շիրակի մարզում առանձնապես խոշոր չափերի գողության մի քանի դրվագներ, որոնք կատարվել են նույն անձանց կողմից։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ախուրյանում 2015 թվականի սեպտեմբերի 16-ին եւ Գյումրիում 2015 թվականի հոկտեմբեր 9-ին տեղի ունեցած առանձնապես […]

Շարմազանովը՝ Տիգրան Սարգսյանի հայացքներից

ՀՀԿ-ը  գտնում է, որ նախին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պրոֆեսիոնալ ունակություններով կարող է իրականացնել ԵՏՀ-ի Կոլեգիայի աշխատանքները: Այդ մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակմանը: Հիշեցնենք, որ օրերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի, սահմանված […]

Շոկ․ վաֆլիի միջից օգտագործված պահպանակ են հայտնաբերել /ֆոտո/

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Կազան քաղաքում։ Կինը վաֆլի է գնել, եւ երբ նրա երեխան սկսել է ուտել դրանցից մեկը, մայրը նկատել է, որ վաֆլիից բացի երեխան ինչ-որ այլ բան է ծամում։ Հանելուց հետո կինը տեսել է, որ երեխան օգտագործված պահպանակ է ծամում, որը վաֆլիի միջից էր դուրս էր եկել, գրում է Tatpressa.ru-ն։ Ծնողներն […]

Բացառիկ դեպք. թուրք պատգամավորը ցնցել է հայ համայնքին

2015 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ բացառիկ դեպք: Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, HDP կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ՝ պարոն Ալի Հեյդար Կոնչան այցելեց Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարների հետ: Պարոն Կոնչան Նիդերլանդներում է գտնվում գալիք ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ: Հանդիպմանը, որը կայացավ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում, մասնակցում էին նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները: Հանդիպմանը ներկա […]

Նորածնի սիրտը մարմնի վրա է /ֆոտո/

Հնդկաստանում օրերս 24-ամյա կինը լույս աշխարհ է բերել տղա երեխայի, ով լուրջ հիվանդությամբ է տառապում` երեխայի սիրտն աճել է կրծքավանդակի վրա: Բժիշկները երեխայի փրկվելու շանսերը գրեթե անհնարին են համարում, ամեն դեպքում նրան շտապ վիրահատություն է հարկավոր, որը, սակայն, չափազանց թանկ արժե, մինչդեռ երեխայի ծնողներն աղքատ են: «Մենք աղքատ մարդիկ ենք, ամեն օր չենք կարողանում կուշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ