25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ջահել չես մնա, ծերություն կգա … » . Ժողովուրդ

Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը երեկ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Մինչ այս Կուտոյանը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը եւ համակարգում Էր դատաիրավական ոլորտը։ Նրանից առաջ նախագահականում այդ պաշտոնը զբաղեցնում Էր ՀՀ ներկայիս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը 2011-ին նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2013-ին դարձավ գլխավոր դատախազ։

Կուտոյանը եւ Կոստանյանը ընկերներ են, երկուսն Էլ համարվում են իշխանության երիտթեւի ներկայացուցիչներ։ Կուտոյանի՝ երեկվա նշանակումից հետո դատաիրավական ոլորտում լուրեր տարածվեցին այն մասին, որ Նա նախագահականից դատախազություն Է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանին փոխարինելու հեռանկարով։ Իսկ Կոստանյանը դառնալու Է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։

Ինչպես ասում են՝ ուժային մյուս կառույցների ղեկավարները՝ ի դեմս ԱՍԾ, ՔԿ եւ ՀՔԾ պետերի, հասան իրենց նպատակին։ Կոստանյանը կհեռանա դատախազությունից եւ այլեւս չի կարողանա «ջահելություն» անել ու ոչ ցանկալի բաներ զեկուցել Սերժ Սարգսյանին։ Սակայն այս տեղափոխության համար դեռ հարկավոր Է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի գործող նախագահ Արման Սկրտումյանը հրաժարական ներկայացնի։

Թերեւս սա Է ամենադժվար լուծելի խնդիրը։ Բանն այն Է, որ դեռեւս 2011 թվականից Սկրտումյանին փորձում են պարտադրել, որ նա հրաժարական ներկայացնի։ Բայց չի անում՝ պնդելով, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում Է, թող ինձ ասի, հրաժարական կտամ։ Սակայն ոչ Սարգսյանը եւ ոչ Էլ նրա ենթականերից որեւԷ մեկը նման հանձնարարական չի հնչեցնում, քանի որ կստացվի քրեական հանցագործություն։ Այս իրավիճակի ադյունքն է, որ Արման Սկրտումյանը դեռեւս պաշտոնավարում է։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ