Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին, քանի որ դուք արժանի եք. Լյուբոշ Բլահան
ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլահան (Ľuboš Blaha) հետևյալ գրառումն է թողել Ֆեյսբուքյան իր էջում. «Ստացել մի շատ ջերմ նամակ Հայաստանի դեսպանից։ Այն պետական գաղտնիք չի պարունակում, ուստի մի քանի նախադասություն եմ թարգմանել դրանից.
«Հարգելի պարոն Բլահա, ի շնորհիվ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության վճռական աջակցության «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ
տարածքներում» հակասական բանաձևը մերժվեց։ Ես կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ և սլովակյան պատվիրակության մյուս անդամներին, ԵԱՀԿ Մինսկի Խմբի և Հայաստանի պատվիրակության դիրքորոշումը
պաշտպանելու ուղղությամբ Ստրասբուրգում չափազանց գործուն քայլեր ձեռնարկելու համար։ Ձեր քվեները մեծ ներդրում էին Մադրիդյան սկզբունքների (2007թ.) հիման վրա խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու գործում։
Տեղյակ եմ Ձեր՝ Ստրասբուրգ ուղևորվելու հանգամանքներից և թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև այս ջանքերի համար։»
Շատ զգացված եմ այս հարգալից խոսքերի համար, խորին հարգանքով եմ վերաբերվում պարոն դեսպանին և վստահեցնում եմ Հայաստանին, որ ես միշտ կանգնած եմ այն կողմում, ուր ճշմարտությունն է և խաղաղությունը։ Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին, քանի որ դուք արժանի եք։ Աստծու կամոք։»