26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախնադարյան մեթոդներով` անխոչընդոտ

Վերջապես երեկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշեց` «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվում Արման Սաղաթելյանը:

Մինչ կհայտարարեին գործադիր տնօրենի անունը տեղի ունեցան օրենքի մի շարք խախտումներ, որոնց մասին Henaran.am-ը փորձեց զրուցել վերը նշված պաշտոնի համար հայտարարաված մրցույթի թափուր տեղի համար դիմած ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Աստղիկ Ավետիսյանի հետ:

Տիկին Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստերը տեղի են ունենում դռնբաց եւ ի սկզբանե  խորհուրդը պարտավոր է ապահովել իր գործունեության հրապարակայնությունը:

«Հունվարի 25-ին ավարտվում էր դիմելու ժամկետը, տրամաբանորեն մրցութային հանձնաժողովը պետք է տեղեկացներ թեկնածուների մասին, իսկ փետրվարի 3-ին ամփոփելով` դռնբաց նիստով կազմակերպեր հրապարակային քվեարկություն»,- ասաց տիկին Ավետիսյանը` նկատելով, որ մինչ օրս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմը նախընտրում է աշխատել նախնադարյան մեթոդներով. «Մինչեւ այսօր որեւէ նիստ չի հրապարակայնացվել, խորհուրդը չունի տեղեկատվական կայք, չունի մամուլի քարտուղար»:

Մեր զրուցակիցը նաեւ մի զավեշտալի դեպք պատմեց երեկվա հետ կապված, որ խորհրդի աշխատակազմի ղեկավարը լրագրողներին հայտարարել է, որ վերջիններս «արտոնագրված» լրագրողներ չեն. «Արդեն օգտագործված բառապաշարից հասկանում ենք, որ կոմպետենտ մարդու հետ գործ չունենք: Լրագրողները հավատամագրվում են, ոչ թե արտոնագրվում: Խորհրդի նախագահը վատ եւ ոչ արհեստավարժ խորհրդատուներ ունի»:

Աստղիկ Ավետիսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց եւ մեջբերեց  Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածից, ինչը վերաբերում է Խորհրդի գործունեության կարգին. «Այն է, որ Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության եւ նիստերի միջոցով։ Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ։ Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը:

«Վերոհիշյալ հոդվածի  ա) կետը՝  իր նախաձեռնությամբ,  բ) կետը Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով։ Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դա վարում է Խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ տեղակալը, եւ նիստին ներկա են Խորհրդի անդամների կեսից ավելին։ Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա՝ Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ։ Խորհրդի նիստերը դռնբաց են։ Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը», – եւս մեկ անգամ հիշեցրեց Ա. Ավետիսյանը։

Ի դեպ, Ա. Ավետիսյանը  նաեւ իր շնորհավորանքը փոխանցեց Հանարային Ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրեն Ա. Սաղաթելյանին. «Չնայած, որ նրան դժվար գործ է սպասվում, բայց մաղթում եմ անխոչընդոտ աշխատանք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ